Daily Archives: 06.02.2019

Դատարանը մերժեց 10 հազար դրամի գողության մեջ մեղադրվող Հասմիկ Սարգսյանի բողոքը hetq.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր  Դավիթ Բալայանի, այսօր հրապարակեց որոշում, որով մերժեց գողության մեջ մեղադրվող երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի բողոքը: Հիշեցնենք, որ դատարանում Սարգսյանի պաշտպանները վիճարկում են նրա նկատմամբ ենթադրյալ ապօրինի գործողությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում նրա մատնանշած անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Սարգսյանը մեղավոր է… Կարդալ ավելին »

Դատապարտում եմ ցանկացած բռնություն, մանավանդ, երբ այն ուղղված է լրատվամիջոցների, լրագրողների դեմ

«Սյունյաց երկրի» հետ տեղի ունեցած պատահարի մասին իմանալուց անմիջապես հետո կապի մեջ եմ իրավապահ մարմինների հետ… Առհասարակ դատապարտում եմ ցանկացած բռնություն եւ հատկապես լրատվամիջոցների, լրագրողների դեմ բռնությունը՝ անկախ այն բանից, թե ինչ ենթատեքստ ունի այդ ամենը: Վստահ եմ, որ կբացահայտվի թերթի խմբագրության դեմ կատարված բռնարարքը: Նաեւ հավաստիացնում եմ, որ հետեւողական եմ լինելու այդ հանցագործության բացահայտման… Կարդալ ավելին »

«Սորոսի ուղերձը Փաշինյանին. Հայաստան, դռներդ բացիր, փորձանքն է եկել».politik.am

Օրերս EurAsia Daily առցանց պարբերականը ծավալուն անդրադարձ էր կատարելՀայաստանում Ջորջ Սորոսի ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող մի շարք գործիչների ու կառույցների գործունեությանն ու քաղաքական գործընթացներում ներգրավված լինելուն: Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:  Ամերիկացի միլիարդատեր, «Սորոս» հեջ-ֆոնդի նախագահ, «Քաղաքացիական հասարակության հիմնադրամի» հիմնադիր Ջորջ Սորոսը Հայաստանի քաղաքացիական հասարակությանն օժանդակելու անհրաժեշտության մասին հայտարարություն է արել: «Երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար Հայաստանի… Կարդալ ավելին »

Փաշինյանին նախկինները լուրջ անակնկալներ կմատուցեն մայիսին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ տեղաշարժեր չկան, հիասթափված քաղաքացիներն ավելանում են, ընդդիմադիրներն էլ անաղմուկ իրենց ծրագրերն են առաջ տանում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր օրի կարող է կորցնել իր դիրքերը, եթե սոցիալ-տնտեսական կյանքում շոշափելի արդյունքներ չլինեն։ Արտախորհրդարանական ընդդիմությունը բավականին հզոր քարոզչամեքենայով ու գրագետ քայլերով կարող է ավելի շուտ սասանել այս իշխանության դիրքերը, քան… Կարդալ ավելին »

«Ցեղասպանությունը քաղաքական սուտ է». Անկարայում արձագանքել են Մակրոնի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու որոշմանը.tert.am

Թուրքիան խստորեն դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին որոշումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, փոխանցում է CNN Turk-ը: Նա նշել է, որ «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» մասին պնդումները «ոչ մի իրավական հիմք չունեցող, պատմական փաստերին հակասող քաղաքական սուտ են»: Քալընի… Կարդալ ավելին »

«Ո՛չ Սորոսը, ո՛չ էլ ինչ-որ մի կազմակերպություն չեն կարող քանդել այն արժեքները, որ դարերով եկել են ու հասել մեզ»«Իրավունք»

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը այցելել էր գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գրասենյակ:Հիմնադրամում վերջինս խոսել էր նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցածիշխանափոխությունից եւ, ըստ էության, համեմատել ֆաշիստական Գերմանիան` նախկինիշխանությունների հետ` ասելով. «Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցան պատմականփոփոխություններ: Մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել եւխեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ:Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլեւս վտանգված Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետզրույցում Ռեֆորմիստների կուսակցության նախագահՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ ասաց, որ ոչ միայնհանրապետականների, այլ Հայաստանի նախորդ որեւէիշխանության վերաբերյալ երկրի ղեկավարության կողմիցնման համեմատությունն առնվազն պատմությանչիմացության եւ թյուրիմացության արդյունք է: Որեւէընդհանրություն չիկարող լինել ու այսհարցը նույնիսկքննարկելուցանկություն էլ չկա:Նախ ֆաշիստականռեժիմները թույլ չենտա, որ ընդդիմությունլինի երկրում:Չմոռանանք, որֆաշիստականիշխանությունների եւպետություններիկառավարմանժամանակահատվածում բոլոր ընդդիմությունները գործել են ընդհատակյա: Մինչդեռ ինքս եղելեմ ընդդիմադիր եւ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ ու քննադատել եմ նախորդիշխանություններին` իրենց իշխանության օրոք, եւ ընդհատակում չեմ գործել: Ընդհանրապես չեմտեսել նման դրսեւորումներ, ու եթե ես չեմ տեսել, վստահ եմ` շատերն էլ չեն տեսել: Իհարկե, եղելեն բազմաթիվ խնդիրներ, բացասական երեւույթներ, բայց նման համեմատություն անելն,ուղղակի, անլուրջ է, եւ աշխարհի որեւէ պետություն, որեւէ տարածաշրջանային լուրջձեւաչափերում որոշումներ կայացնելու հնարավորություն ունեցող կենտրոն շատ անլուրջկվերաբերի նման հայտարարություններին: Ֆաշիստական ռեժիմ ունեցող պետությունը չի կարողանդամակցել եվրոպական լրջագույն կառույցներին, որը եղել է նախորդ իշխանությանժամանակ: Ասեմ ավելին` ՀՀԿ-ն Եվրոպական ժողովրդական հեղինակավոր կուսակցության հետհամագործակցության լայն ֆորմատ ունի եւ չի կարող ունենալ այն բնորոշումները, որ տալիս էներկայիս իշխանությունը: Ի վերջո, Հայաստանը չէր կարող մասնակցել տարածաշրջանում եւաշխարհում տարբեր ժողովրդավարության հետ կապված հարցերին, քննարկումներին,նախագծերին, Հայաստանում չէին գործի այն հասարակական կազմակերպությունները, որոնքջատագովն են մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, անգամկրոնական ազատությունների: Որտե՞ղ եք տեսել, որ ֆաշիստական ռեժիմների ժամանակ գործենաղանդներ, առանց որեւէ խոչընդոտի, տեղի ունենան գրանտային տարբեր մեծ ծրագրեր, որոնքֆինանսավորվում են դրսից, հնարավորություններ տրվեն մարդկանց տարբեր ընդդիմադիրկուսակցություններ ստեղծելու: Այսինքն` այս ամենը նոնսես է:  Ի դեպ, դրսից ֆինանսավորման եւ որոշ գրանտայինծրագրերի մասին. օրեր առաջ միլիարդատեր, Բացհասարակության հիմնադրամների հիմնադիր ՋորջՍորոսը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էրկատարել եւ նշել, թե Հայաստանում քաղաքացիականհասարակության հզոր աջակցությունը կենսականորենանհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի եւապագայի համար: Ինչպես հայտնի է, Ջ. Սորոսիհիմնադրված տարբեր կառույցները ժողովրդավարությանտարածման անվան տակ շատ երկրներում բերել ենպետական համակարգերի տոտալ կոլապսի` նախեւառաջական դնելով գրեթե բոլոր ազգային արժեքների տակ: ԸստՁեզ, ի՞նչ գործընթացի մեկնարկի մասին է այս ամենըհուշում: Կարծում եմ` այդգործընթացները հիմաչեն մեկնարկել, այլշատ վաղուց: Սաավելի շուտսառցաբեկորիգագաթն է, բայցներքեում վաղուց էընթանում այդգործընթացը եւ նոր չէ:Բայց ես չէի ցանկանաշատ ծանր տանենք եւ«պանիկայի» մեջընկած խոսենքՍորոսից: Երբ մենքչխոսենք իրենից,ընդհանրապես արհամարենք այս թեման, ավելի հաջողված դուրս կգանք իրավիճակից: Գիտեք,երբ ակամայից նույն բանը ամեն անգամ ասվում է, այդ մարդու անունը այդքան շրջանառվում է,շատերի մոտ հետաքրքրություն էլ է առաջանում, թե ով է Սորոսը, որ այդքանհնարավորություններ է տալիս այս կամ այն ծրագրերն իրականացնելու համար: Այսինքն`ինքներս ենք լրջացնում այդ ամենը: Մինչդեռ հայ ժողովուրդը բազմադարյա պատմություն ուավանդույթներ ունեցող ժողովուրդ է ու ո՛չ Սորոսը, ո՛չ ինչ-որ մի պետություն, ո՛չ էլ ինչ-որ միկազմակերպություն չեն կարող քանդել այն արժեքները, որ դարերով եկել են ու հասել մեզ:Կարող են քամիներ լինել, այդ քամիները կանցնեն, կգնան, բայց մեր ժայռերն ու լեռները կմնան:Այնպես որ, դրանք խոսակցություններ են, որ ինքներս պետք է շատ լուրջ չվերաբերենք: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ Հ.Գ.- Վ. Բաբայանի հետ հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում: