Փաշինյանին նախկինները լուրջ անակնկալներ կմատուցեն մայիսին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ տեղաշարժեր չկան, հիասթափված քաղաքացիներն ավելանում են, ընդդիմադիրներն էլ անաղմուկ իրենց ծրագրերն են առաջ տանում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր օրի կարող է կորցնել իր դիրքերը, եթե սոցիալ-տնտեսական կյանքում շոշափելի արդյունքներ չլինեն։ Արտախորհրդարանական ընդդիմությունը բավականին հզոր քարոզչամեքենայով ու գրագետ քայլերով կարող է ավելի շուտ սասանել այս իշխանության դիրքերը, քան կարելի է պատկերացնել։

Տեղեկություններ կան, որ նախկին իշխանության ներկայացուցիչները (խոսքը միայն ՀՀԿ-ի մասին չէ, այլ նաև` քոչարյանական թևի) ծրագրում են այս տարվա մայիսին, երբ կլրանա Փաշինյանի իշխանավարման մեկ տարին, լուրջ անակնկալներ մատուցել նրան. թե ինչ բնույթ ու ձև կունենան դրանք, մեզ չհաջողվեց պարզել, քանի որ գործընթացը քննարկումների փուլում է դեռ, և աշխատում են ժամանակից առաջ չընկնել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասել է՝ ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանից. կկարողանա՞ վերջինս լուրջ բարեփոխումներ անել ու փակել հիասթափության դուռը, ուրեմն ընդդիմադիրները չեն հաջողի, չի՞ կարողանա, ականատեսը կլինենք հերթական ցնցումների»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով