Դատապարտում եմ ցանկացած բռնություն, մանավանդ, երբ այն ուղղված է լրատվամիջոցների, լրագրողների դեմ

«Սյունյաց երկրի» հետ տեղի ունեցած պատահարի մասին իմանալուց անմիջապես հետո կապի մեջ եմ իրավապահ մարմինների հետ…

Առհասարակ դատապարտում եմ ցանկացած բռնություն եւ հատկապես լրատվամիջոցների, լրագրողների դեմ բռնությունը՝ անկախ այն բանից, թե ինչ ենթատեքստ ունի այդ ամենը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վստահ եմ, որ կբացահայտվի թերթի խմբագրության դեմ կատարված բռնարարքը:

Նաեւ հավաստիացնում եմ, որ հետեւողական եմ լինելու այդ հանցագործության բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում:

Հորդորում եմ թերթի խմբագրակազմին՝ չընկճվել եւ աշխատել նախկին տեմպերով, իսկ մենք՝ պատգամավորներս, կձգտենք խորանալ լրագրի էջերում բարձրացվող հարցերի մեջ եւ ուղիներ փնտրել դրանց լուծման համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջիկայում կհանդիպեմ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմի հետ, եւ կքննարկենք մեր համագործակցության ուղիները. այդ մասին արդեն պայմանավորվել եմ թերթի խմբագիր պարոն Սամվել Ալեքսանյանի հետ:

 ՀՀ ԱԺ  «Իմ քայլը»  պատգամավոր   ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով