Տիկի՛ն, 8 ամիս նախարար եք եղել, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել. ավագանու անդամը՝ նախարարին

Загрузка...

«Լույս» խմբակցության ավագանու անդամ  Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Քաղաքային իշխանության ԱԼԻԲԻՆ․․․

Մարդու համբերությունն էլ չափ ու սահման ունի․․․ Արդեն անտանելի է դառնում «թողեք, թող աշխատեն» արտահայտությունը։ Ամիսներ են անցել, սակայն երբ մատնանշում ես ամենապրիմիտիվ խնդրին, որի լուծման համար որևէ լուրջ ռեսուրս պետք չէ, ասում են՝ դեռ նոր են, թողեք, թող աշխատեն։

Ի դեպ, քաղաքային իշխանությունն այս ամիսներին տարված է հիմնականում քանդելով, ոչ թե կառուցելով։ Աշխատում են․․․ Ինչն էլ իրենք չեն քանդում, ինքնուրույն է քանդվում՝ անտարբերության հետևանքով, ինչպես օրինակ Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքը, որը պատմամշակութային հուշարձան է․․․ Նախկին Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ ասում է՝ թե բա ժառանգություն ենք ստացել։ Տիկի՛ն, դուք 8 ամիս նախարար եք եղել և խնդիրն օրհասական է եղել։ Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել։ Քաղաքապետի մասին չեմ էլ խոսում․․․

Ու խնդիրն այն է, որ ինչը «ձեռք չի տալիս», ասում են ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ենք ստացել։ Այս նախադասությունը ամեն օր հատուկ չափաքանակով քաղաքապետարանում տալիս են՝ օրը մի քանի անգամ։ Արդեն զավեշտալի է։ Արդեն իսկապես ամոթ է։ Դեռ որքա՞ն ժամանակ պետք է անգործությունն արդարացվի ժառանգություն ստանալով։

Իսկ դու ունե՞ս ալիբի…

 

Նմանատիպ նորություններ

Վիգեն Սարգսյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգ... Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հան...
«Միտքը վառ պահելու» համար 250 000 դոլարանոց ճոխութ... «Իրատես»-ը գրում է․ «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները չգիտեին, որ աշխատանք չունեն ոչ թե որովհետև աշխատատեղ չկա, ...
Սերժ Սարգսյանն այսօր էլ չի խոսի. Դրա կարիքը դեռ չկ... «Հրապարակ» թերթը գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, չնայած նրա թիմը վերջին շրջանում հայտարարում ...
«Չերեւաս «սեւ շենքում». Փաշինյանի հրահանգը.«Հրապար... «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ: Վարչապետին բուհի դռների մոտ դիմավորել է ոչ թե ԵՊՀ ռեկ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ կամ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՍԻՐԵԼԻ ՀԱՄԱ... ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ կամ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՍԻՐԵԼԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻ 1. Ընդդիմադիր մի փոքրիկ խումբ որոշեց քայլերթով Գյուրմրիից հասնել Երևան: 2. Գործող...
Ապրիլի 23-ի երեկոյան ՔՊ-ականները ռեստորանում մեծ խ... «Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, Քաղաքացու օրից զատ, պատրաստվում են ապրիլի 23-ին, այնուամենայնիվ, «տ...
Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի և ս... Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթման առաջին փուլը: Սուտ խոստումների, կեղծիքի, շանտաժի միջոցով հնարա...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...