Տիկի՛ն, 8 ամիս նախարար եք եղել, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել. ավագանու անդամը՝ նախարարին

«Լույս» խմբակցության ավագանու անդամ  Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Քաղաքային իշխանության ԱԼԻԲԻՆ․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարդու համբերությունն էլ չափ ու սահման ունի․․․ Արդեն անտանելի է դառնում «թողեք, թող աշխատեն» արտահայտությունը։ Ամիսներ են անցել, սակայն երբ մատնանշում ես ամենապրիմիտիվ խնդրին, որի լուծման համար որևէ լուրջ ռեսուրս պետք չէ, ասում են՝ դեռ նոր են, թողեք, թող աշխատեն։

Ի դեպ, քաղաքային իշխանությունն այս ամիսներին տարված է հիմնականում քանդելով, ոչ թե կառուցելով։ Աշխատում են․․․ Ինչն էլ իրենք չեն քանդում, ինքնուրույն է քանդվում՝ անտարբերության հետևանքով, ինչպես օրինակ Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքը, որը պատմամշակութային հուշարձան է․․․ Նախկին Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ ասում է՝ թե բա ժառանգություն ենք ստացել։ Տիկի՛ն, դուք 8 ամիս նախարար եք եղել և խնդիրն օրհասական է եղել։ Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել։ Քաղաքապետի մասին չեմ էլ խոսում․․․

Ու խնդիրն այն է, որ ինչը «ձեռք չի տալիս», ասում են ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ենք ստացել։ Այս նախադասությունը ամեն օր հատուկ չափաքանակով քաղաքապետարանում տալիս են՝ օրը մի քանի անգամ։ Արդեն զավեշտալի է։ Արդեն իսկապես ամոթ է։ Դեռ որքա՞ն ժամանակ պետք է անգործությունն արդարացվի ժառանգություն ստանալով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ դու ունե՞ս ալիբի…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով