Արտակարգ իրավիճակ Հանրապետությունում. իրար հետևից տարբեր հատվածներում ռումբերի տեղադրման մասին ահազանգեր են ստացվում

Արդեն մի քանի ժամ է, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ մի քանի ահազանգեր են ստացվել, որով ահազանգողը հայտնել է, որ մայրաքաղաքի մի քանի տեղերում ռումբեր են տեղադրված և պայթելու են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,ծալապակասի կողմից վերջին անգամ զանգ է ստացվել, որ ռումբ է դրված նաև Երևան-Աշտարակ ավտոճանապարհի մոտ գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ահազանգողը հայտնել է, որ ռումբեր են տեղադրված նաև Երևան քաղաքի Զաքյան 5/5 և Բաղրամյան 1 հասցեներում գործող «Վիվարո» ընկերության գրասենյակներում և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա 123/2 հասցեում գտնվող «Ֆաստ-Կրեդիտ» գրավատանը:

Նշված բոլոր հասցեներով են մեկնել ԱԻՆ ՓԾ, Երևանի Ճանապարհային ոստիկանության, Երևանի 1-03 շտապօգնության և ոստիկանոթյան տարածքային բաժինների ծառայողները:

Իրավապահներն արդեն ունեն զանգահարողի հեռախոսահամարը, մնում է ճշտեն վայ-ահազանգողի ինքնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով