ՊԵԿ նախագահը ինքն իրեն պարգևատրել է ավելի քան 6,5 մլն դրամով,գործավարուհուն՝ 2 մլն. 763 000 դրամով

Yerevan.Today լրատվական կայքում տեղեկություն է հրապարակվել, որում նշվում են ՊԵԿ-ում պարգևատրվողների անուններն ու պարգևավճարների չափը։

Ստորև ներկայացնում ենք այն ամբողջությամբ․

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան — 8 մլն 55 000 դրամ

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան – 9 մլն. 60 000 դրամ

ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյան – 6 մլն. 456 000 դրամ

ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետ Արթուր Հարությունյան – 2 մլն. 930 000 դրամ

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյան — 6 մլն 6000 դրամ

ՊԵԿ նախագահի օգնական- Էլիզաբեթ Մամիկոնյան — 2 մլն 120 000 դրամ

ՊԵԿ նախագահի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի գործավարուհի Սաթինե Գզողյան — 2 մլն. 763 000 դրամ

ՊԵԿ լրատվության պատասխանատու, խոսնակ Լուսինե Մկրտրյան- 2 մլն 30.000 դրամ

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի խորհրդական Սերգեյ Թաիրյան -1 մլն 574 000 դրամ։

Վերջինս Սաթինե Գզողյանի ամուսինն է։ Ի դեպ, ամուսինները նաև հարկային ծառայողներ չեն։

Եվ սա այն դեպքում, երբ ՊԵԿ շարքային հարկային տեսուչները, ծառայողները ստացել են 100- 200 000 դրամ։

Նման չափով խրախուսանք չի եղել ՊԵԿ որևէ նախագահի օրոք։

Ի դեպ, խոսակցություններ կան, որ ՊԵԿ-ն իրականում ղեկավարում է առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ով դեկտեմբերին ստացել է ամենաբարձր գումարը՝ աշխատավարձը և պարգևատրումը միասին 9 մլն. 60 000 դրամ։

 

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից.Նարեկ Մալյան

08.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով