ՊԵԿ նախագահը ինքն իրեն պարգևատրել է ավելի քան 6,5 մլն դրամով,գործավարուհուն՝ 2 մլն. 763 000 դրամով

Yerevan.Today լրատվական կայքում տեղեկություն է հրապարակվել, որում նշվում են ՊԵԿ-ում պարգևատրվողների անուններն ու պարգևավճարների չափը։

Ստորև ներկայացնում ենք այն ամբողջությամբ․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան – 8 մլն 55 000 դրամ

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան – 9 մլն. 60 000 դրամ

ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյան – 6 մլն. 456 000 դրամ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետ Արթուր Հարությունյան – 2 մլն. 930 000 դրամ

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյան – 6 մլն 6000 դրամ

ՊԵԿ նախագահի օգնական- Էլիզաբեթ Մամիկոնյան – 2 մլն 120 000 դրամ

ՊԵԿ նախագահի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի գործավարուհի Սաթինե Գզողյան – 2 մլն. 763 000 դրամ

ՊԵԿ լրատվության պատասխանատու, խոսնակ Լուսինե Մկրտրյան- 2 մլն 30.000 դրամ

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի խորհրդական Սերգեյ Թաիրյան -1 մլն 574 000 դրամ։

Վերջինս Սաթինե Գզողյանի ամուսինն է։ Ի դեպ, ամուսինները նաև հարկային ծառայողներ չեն։

Եվ սա այն դեպքում, երբ ՊԵԿ շարքային հարկային տեսուչները, ծառայողները ստացել են 100- 200 000 դրամ։

Նման չափով խրախուսանք չի եղել ՊԵԿ որևէ նախագահի օրոք։

Ի դեպ, խոսակցություններ կան, որ ՊԵԿ-ն իրականում ղեկավարում է առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ով դեկտեմբերին ստացել է ամենաբարձր գումարը՝ աշխատավարձը և պարգևատրումը միասին 9 մլն. 60 000 դրամ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով