Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում Փաշինյանը 2013թ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ դեմ էր արտահայտվում պետական պաշտոնյաների բարձր աշխատավարձների վերաբերյալ

Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում Փաշինյանը 2013թ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ դեմ էր արտահայտվում պետական պաշտոնյաների բարձր աշխատավարձների վերաբերյալ:

Նա ասում էր . «Դուք համարում եք, որ Հայաստանի Հանրապետության գործերը ձեր կառավարության, Սերժ Սարգսյանի ժամանակ այնքան լավ են, որ նախատեսվում է 1 մլն 328.800 դրամ դարձնե՞լ նախագահի աշխատավարձը, վարչապետի աշխատավարձը դարձնել 1 մլն 190,500 դրամ և այլն: Հա՞, Հայաստանի գործերն այնքան լավ են գնում, որ այդ գործերի համար պատասխանատու անձինք նման բարձ աշխատավարձ են վաստակե՞լ: Մենք, դուք, ես, դուք՝ վաստակել ենք, հա՞: Նման աշխատավարձ է վաստակել ոչ մի անգամ չերևացող նախարարը կամ նա, ով գալիս կնոպկա՞ է սեղմում-գնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր ստացվում է,որ արդեն վարչապետ Փաշինյանի օրոք Հայաստանի գործերը այնքան լավ են գնում ,որ կարելի է պետական համակարգում նման պարգևավճարներ տալ և մտածել պետական համակարգում բարձր աշխատավարձնրի մասին:

Խոսելով այն մասին,որ մարդիկ հրաժարվում են ցածր աշխատավարձով նախարար աշխատել,Փաշինյանը մոռանում է ,որ հենց ինքը ոչ հեռավոր անցյալում դեմ էր քվեարկում այդ նույն աշխատավարձերի բարձրացմաը:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով