«Փաստ» թերթը գրում է.
«Շաբաթվա ինտրիգն ու անսպասելի միջադեպը Փաշինյան–Ալիև արդեն երրորդ «ոչ պաշտոնական» հանդիպումն էր, որը տեւեց 1,5 ժամ: Այս անգամ՝ Դավոսում:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ու չնայած «այդպես ստացվեց» ոճով նշվում է, որ հանդիպումը պատահական էր, մեր տեղեկություններով Ալիեւ–Փաշինյան հանդիպումը ի սկզբանե պլանավորած է եղել, ու երկու ղեկավարները նախապես տեղյակ են եղել: Ավելին՝ հավաստի աղբյուրների համաձայն՝ հանդիպման մանրամասները քննարկվել են ԱԳ նախարարների մակարդակով 4–ժամյա հանդիպման շրջանակներում:
Ի դեպ՝ Ալիևի հետ հանդիպումից րոպեներ առաջ, երբ Փաշինյանը մտնում էր սենյակ, հեռախոսով ոգևորված խոսում էր և ժպտում. ըստ «օդում կախված լուրերի», նա հեռախոսով խոսում էր Լևոն Տեր–Պետրոսյանի հետ և խորհուրդներ հարցնում նրանից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news