Ո՞ւմ հետ էր հեռախոսով խորհրդակցում Փաշինյանը Ալիևի հետ հանդիպումից առաջ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Շաբաթվա ինտրիգն ու անսպասելի միջադեպը Փաշինյան–Ալիև արդեն երրորդ «ոչ պաշտոնական» հանդիպումն էր, որը տեւեց 1,5 ժամ: Այս անգամ՝ Դավոսում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու չնայած «այդպես ստացվեց» ոճով նշվում է, որ հանդիպումը պատահական էր, մեր տեղեկություններով Ալիեւ–Փաշինյան հանդիպումը ի սկզբանե պլանավորած է եղել, ու երկու ղեկավարները նախապես տեղյակ են եղել: Ավելին՝ հավաստի աղբյուրների համաձայն՝ հանդիպման մանրամասները քննարկվել են ԱԳ նախարարների մակարդակով 4–ժամյա հանդիպման շրջանակներում:

Ի դեպ՝ Ալիևի հետ հանդիպումից րոպեներ առաջ, երբ Փաշինյանը մտնում էր սենյակ, հեռախոսով ոգևորված խոսում էր և ժպտում. ըստ «օդում կախված լուրերի», նա հեռախոսով խոսում էր Լևոն Տեր–Պետրոսյանի հետ և խորհուրդներ հարցնում նրանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով