Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում Փաշինյանը 2013թ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ դեմ էր արտահայտվում պետական պաշտոնյաների բարձր աշխատավարձների վերաբերյալ:
Նա ասում էր . «Դուք համարում եք, որ Հայաստանի Հանրապետության գործերը ձեր կառավարության, Սերժ Սարգսյանի ժամանակ այնքան լավ են, որ նախատեսվում է 1 մլն 328.800 դրամ դարձնե՞լ նախագահի աշխատավարձը, վարչապետի աշխատավարձը դարձնել 1 մլն 190,500 դրամ և այլն: Հա՞, Հայաստանի գործերն այնքան լավ են գնում, որ այդ գործերի համար պատասխանատու անձինք նման բարձ աշխատավարձ են վաստակե՞լ: Մենք, դուք, ես, դուք՝ վաստակել ենք, հա՞: Նման աշխատավարձ է վաստակել ոչ մի անգամ չերևացող նախարարը կամ նա, ով գալիս կնոպկա՞ է սեղմում-գնում:
Այսօր ստացվում է,որ արդեն վարչապետ Փաշինյանի օրոք Հայաստանի գործերը այնքան լավ են գնում ,որ կարելի է պետական համակարգում նման պարգևավճարներ տալ և մտածել պետական համակարգում բարձր աշխատավարձնրի մասին:
Խոսելով այն մասին,որ մարդիկ հրաժարվում են ցածր աշխատավարձով նախարար աշխատել,Փաշինյանը մոռանում է ,որ հենց ինքը ոչ հեռավոր անցյալում դեմ էր քվեարկում այդ նույն աշխատավարձերի բարձրացմաը: