Ատոմակայանի 500 աշխատակից կկորցնի իր աշխատանքը․ Փաշինյանի կառավարությունը որոշել է Politik.am-

Նոր իշխանությունները ամեն կերպ փորձում են կրճատել աշխատող այն անձանց թիվը, ովքեր աշխատավարձ են ստանում պետությունից։ Արդեն իսկ, ըստ նախնական տեղեկությունների, նախարարությունների կրճատման արդյունքում ավելի քան հարյուր հազար քաղաքացի կկորցնի իր աշխատանքը։

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կրճատումները միայն նախարարության աշխատակիցներով չի սահմանափակի։ Իշխանությունները քննարկում են ատոմակայանի աշխատակիցների թիվը 500-ով կրճատելու նախագիծ։ Փաշինյանի կառավարությունը վստահ է, որ ատոմակայանում 500 աշխատակից անտեղի աշխատավարձ է ստանում, ու ՀԱԷԿ-ում ոչինչ չի փոխվի, եթե կրճատվեն այդ աշխատակիցները։ Կառավարության նախնական հաշվարկների համաձայն՝ այս կրճատման արդյուքնում տարեկան 3 մլրդ դրամ գումար կխնայվի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով