Փորձեք հրաժարվել մեքենայից՝ երթևեկությունն ավելի անվտանգ կդառնա

Քաղաքի ամբողջ ձյունը միանգամից, մի ժամում մաքրելը պրակտիկորեն հնարավոր չէ:

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս պահի դրությամբ կարող եմ վստահեցնել, որ ձյան գալուն զուգընթաց «Սանիտեկի» ու համայնքին պատկանող ամբողջ ձնամաքրող տեխնիկան ներգրավվել է ձյան մաքրման աշխատանքներին: Ամեն դեպքում, խնդրում ենք, եթե շատ մեծ անհրաժեշտություն չկա երթևեկելու ավտոմեքենայով, փորձեք հրաժարվել մեքենայից՝ երթևեկությունն ավելի թեթև ու անվտանգ դարձնելու նպատակով: Հատկապես ձնամաքրմանը խանգարում են մայթերի երկայնքով (երբեմն՝ երկու շարքով) խիտ կայանած ավտոմեքենաները»

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով