Քանի հոգու հեռացրել եմ, լավ եմ արել. Պետրոս Ղազարյան hraparak.am

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը եկած-չեկած կադրային ջարդ է սկսել։ Մեր տեղեկություններով՝ նա մի քանի հոգու արդեն ազատել է աշխատանքից, տեղափոխումներ է կատարել, նաեւ պատրաստվում է փակել Աբրահամ Գասպարյանի «Կիրակնօրյա օրակարգ» քաղաքական-վերլուծական ծրագիրը։ Մենք նաեւ տեղեկացանք, որ Գասպարյանն, այնուամենայնիվ, չի լքի Հ1-ը, կվերադառնա լուրերի մեկնաբանի իր աշխատանքին։

Պետրոս Ղազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ մի քանի բաներ է փոխելու, 2 օր սպասենք, միանգամից կասի։ Այնուհետեւ շարունակեց․ «Կադրային ջարդ չեմ սկսել, կադրային ցեղասպանություն գրեք էդ դեպքում։ Այսինքն՝ 2 հոգու, որ գործից հանում են, դա կադրային ջարդ ա, հա՞։ Քանի՞ հոգու ենք ջարդել, կարա՞ք ասեք։ Ամեն ինչին չափ կա։ Ես Ձեզ չեմ ասում: Քանի հոգու հեռացրել եմ, լավ եմ արել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝  կիրակնօրյա ծրագիրը փակե՞լ է, նորանշանակ տնօրենը չպատասխանեց․ «Չեմ կարա ասեմ»։

Զրուցեցինք նաեւ Աբրահամ Գասպարյանի հետ։ Նա ի տարբերություն իր ղեկավարի՝ պատասխանեց մեր հարցին՝ նշելով, որ իր հաղորդման ֆորմատն է փոխվելու․ «Ձեւաչափի փոփոխություն է տեղի ունենալու՝ պայմանավորված նոր եթերաշրջանով, «Կիրակնօրյա վերլուծական» չի լինելու, այն համեմված լրատվականով տեղափոխվում է շաբաթ օրը։ Վերադառնալու եմ նաեւ մեկնաբանի աշխատանքին»։

Գասպարյանը կոռեկտ չհամարեց մեկնաբանել Ղազարյանի իրականացրած կադրային փոփոխությունները․ «Ես իրավասու չեմ որեւէ բան մեկնաբանել, առավել եւս իմ անմիջական ղեկավարի գործունեությունը։ Սա շարունակական պրոցես է, լրատվականը կատարելագործվում է, շարունակում է իր աշխատանքը՝ առանց ինտրիգներ փնտրելու։ Բայց, եթե այդպիսի բան կա նույնիսկ, ճիշտ կլինի ճշտել լրատվական կամ PR բաժնից։ Ես կոռեկտ չեմ համարում, որ աշխատողը մեկնաբանի իր ղեկավարի գործունեությունը, դրա համար ես ձեռնպահ կմնամ որեւէ պիտակավորումներով ինչ-որ իրավիճակ նկարագրելուց»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով