31–ամյա վարորդը Toyota Altezza-ով բախվել է եզրաքարերին և գլխիվայր շրջվել. բժիշկները օգնություն են ցուցաբերել վարորդին ու 2 ուղևորներին. (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

Shamshyan.com-ի փոխանցմամբ երեկ՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանում, Բաբաջանյան փողոցում՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկի նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան մոտ ավտովթար է տեղի ունեցել և անհրաժեշտ է փրկարարների

օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հածվարկով: Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության ծառայության հերթապահ խումբը: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Պարզվել է, որ Toyota Altezza մակնիշի

44 PP 454 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 31-ամյա Հրայր Մարտիրոսյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարերին, այնուհետև կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակը և գլխիվայր շրջվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենյում բացի Հ. Մարտիորսյանից եղել են նաև 50-ամյա Թեհմինե Թադևոսյանն ու

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

30-ամյա Կարիեն Այվզայանը: Վերջիններս քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և նրանց տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել շտապօգնության բժիշկները, սակայ նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրենց լավ են զգում: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ հետաքնիչը, ում կողմից

փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան , այնուհետև ուղղել և այն մոտեցրել ավտոքարշակին, որից հետո կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, քանի որ տեղի էր ունեցել վառելիքի արտահոսք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

 

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով