Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում անհայտ անձինք ծեծի են ենթարկել ԱՄՆ քաղաքացիների

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ Արամ Թորոսյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է տվել, որ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում անհայտ անձինք նոյեմբերի 1-ին գիշերը ժամը 01:20-ի սահմաններում ծեծի են ենթարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ, Լոս Անջելես քաղաքի բնակիչներ, ժամանակավորապես «Մարիոթ» հյուրանոցում բնակվողներ, 26-ամյա Քրիստոֆեր Ռեյնոլդին և Դանիել Կովենին: Փաստի ատթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արման Մանասերյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգողը ոստիկաններին հայտնել է, որ նշված անձինք դերասաններ են և Հայաստանում նկարահանվում են ինչ-որ ֆիլմում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով