Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը

Կենդանաբանական այգու՝ աշխատանքից ազատված մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում այգու դիմաց: Նրանք պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Հավաքվածներից մեկը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ազատման պատճառը. «Այգում շինաշխատանք էր իրականացվում, պիտի եղնիկներին տեղափոխեին կողքի

բույն: Գիշերը կենդանին փորձում է գնալ իր նախկին տեղը, գլուխը մտցնում է սետկեն ու սատկում ա: Առավոտյան գալիս ա Խաչատրյանը, տեսնում ա՝ եղնիկը սատկել ա, ասում ա՝ անվտանգությունն ուշադիր չի եղել գիշերը, եղնիկի գումարը հավաքեք, տվեք: Ես պատասխանում եմ՝ իմ ծառայությունը նորմալ կատարել եմ, ամեն կենդանու համար հո հատուկ ծառայություն չե՞մ կարա անեմ: Ասում ա՝ կենդանին արժե 800 հազար դրամ: Հետո պարզվում ա, որ ինքը խաբել

ա, եղնիկն արժե 600 հազար: Մոտիկանում եմ, ասում՝ խի՞ եք 800 ուզում, իմ վրա փող եք աշխատո՞ւմ… Ես ու իմ անվտանգության բաժնի 12 աշխատողները դիմումներս տալիս ենք ու դուրս գալիս»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեսանյութը՝ «1in.am»-ի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով