Բելառուսի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

Բելառուսի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ա․ Գլազան պատասխանել է հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը այն մասին, որ պարզաբանում է պահանջելու Բելառուսից եւ Ղազախստանից։ Մեկնաբանությունը տեղադրված է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական կայքում։

«Կարծես թե Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը իրեն միջազգային դատախազ է զգում, որն իրավասու է պատժել կամ ներում շնորհել։ Գուցե դա ընդունելի էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, բայց միջպետական հարաբերություններում գոյություն ունեն էթիկետի լիակատար պարզ նորմեր։ Հավանաբար պարոն Փաշինյանը դեռեւս չի հասկացել, որ, այսպես կոչված, փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս։ Հուսով ենք՝ ժամանակի ընթացքում դա կանցնի»։

yerkirmedia.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով