Քաղաքականությունը նաև միջոց է ազգին ու հայրենիքին ծառայելու. Սմբատ Ղահրամանյան

Քաղաքականությունը բացի հնարավոր արվեստ լինելուց, նաև միջոց է ազգին ու հայրենիքին ծառայելու համար. Սմբատ Ղահրամանյան մամուլում լուրեր էին շրջանառվում, այն մասին, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի նախկին օգնական, քաղաքագետ Սմբատ Ղահրամանյանը եւս առաջադրվել է պատգամավորի թեկնածու, ով սակայն հերքեց այդ լուրերը՝ մանրամասնելով, որ նման մտադրություն նա իսկապես ունեցել է, եղել են նաև առաջարկեր, սակայն, գնահատելով ներկայիս քաղաքական իրավիճակը, նա ի վերջո հրաժարվէլ է իր մտադրությունից եւ չի առաջադրել իր թեկնածությունը:

4news.am-ի թղթակցի հետ զրույցում, նա պատմեց այդ մասին եւ տվեց ներկայիս քաղաքական իրավիճակի իր գնահատականը.

– Ի՞նչ կարծիք ունեք կայացած հեղափոխության մասին եւ ի՞նչպես եք գնահատում հետհեղափոխական քաղաքական իրավիճակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Բազմիցս ասել եմ, որ Հայաստանում հեղափոխություն չի եղել, այն պարզ պատճառով, որ հասարակական կամ տնտեսական ֆորմացիա չի փոխվել, հետեւապես՝ քաղաքագիտական դասական կանոններով տեղի է ունեցել իշխանափոխություն: Ինչ վերաբերում է գնահատականին, ապա որպես քաղաքագիտական կրթություն ստացող մարդ կարող եմ ասել, որ թեպետ գործող իշխանությունը վայելում է հանրության ճնշող մեծամասնության համակրանքը,

բայց մյուս կողմից թե պետական կառավարկան, թե տարածքային եւ տեղական ինքնակառավարման օղակներում նկատվում են զգալի բացթողումներ ու թերություններ՝ սկսած կադրային քաղաքականությունից վերջացրած քաղաքական կառավարման հարցերով: Այսօր մենք որոշակի խնդիրներ ունենք նաեւ արտաքին քաղաքական ճակատում, չնայած ես լիահույս եմ, որ վարչապետ Փաշինյանն ամեն բան կանի, որպեսզի դրանք առաջիկայում լուծվեն, խոսքը թե

ՀԱՊԿ-ում մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակն է, թե Հայ-ամերիկյան հարաբերությունները, թե հայ-իրանական հարաբերությունները, որոնք հատկապես պետք է դիտարկել ԱՄՆ նախագահի խորհրդականի Հայաստան այցելության համատեքստում, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք կարծես այնքան էլ հարթ չեն ինչպես թվում են առաջին հայացքից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե գնահատականները տարբեր կարող են լինել, սակայն ներքաղաքական կյանքի տեսանկյունից՝ հասարակությունը մեծ սպասելիքներ ունի գործող իշխանություններից` կյանքի կենսամակարդակի բարելավման, տնտեսական զարգացման, թոշակների ու աշխատավարձների բարձրացման եւ այլ առումներով:

– Ի՞նչը ձեր մոտ ցանկություն առաջացրեց, առաջադրվելու եւ անձամբ մասնակցելու ընտրություններին:

– Երեք տարի եղել եմ ԱԺ երիտասարդական խորհրդարանի անդամ եւ ներսից լավ պատկերացում ունեմ թե ինչ լիազորություններ ունի խորհրդարանը՝ պետական կառավարման եւ պետա-իշխանական աստիճանակարգում: Լավ գիտեմ պատգամավորի աշխատանքի առանձնահատկություններն ու նրբությունները, որոնք տարբերվում են այլ բնագավառներում գործունեություն ծավալող մարդկանց աշխատանքից: Ծանոթ եմ, թե օրենսդրական աշխատանքին, թե պառլամենտական հանձնաժողովներում դերակատարմանը:

ԱԺ պատգամավոր դառնալու ցանկությունը բնավ ինքնանպատակ չէ: Երկու տարի աշխատել եմ որպես ԱԺ պատգամավորի օգնական եւ լավ եմ տիրապետում այն ողջ գործընթացին, որն իրականացնում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը թե պառլամենտում լիագումար նիստերին,

թե մշտական հանձնաժողովներում եւ թե բարեկամական խմբերում: Ինքս երկու տարի շարունակ կազմակերպել եմ նաեւ պատգամավորի մոտ՝ բնակիչների ընդունելություն եւ հետրապես նաեւ այս իմաստով ծանոթ եմ աշխատանքի ողջ ծավալին ու բարդությանը: Պատգամավոր եմ ուզում դառնալ ոչ թե այն պատճառով, որպեսզի համալրեմ այն խորհրդարանականների թիվը, ովքեր բացառապես ոչինչ չեն անում խորհրդարանում, այլ լինելու այն մարդը, ով ակտիվորեն զբաղվելու

է օրենսդրական աշխատանքով, մասնակցելու է բոլոր լիագումար նիստերին, լայն գործունեություն է ծավալալու խորհրդարանի մշտական հանձնաժողովներում, ինչպես նաեւ պառլամենտական ձեւաչափում իրականցվող բոլոր ուղություններում՝ տեղականից մինչեւ միջխորհրդարանական, միջազգայինից մինչեւ համաշխարհային հարթակներ: Պատգամավոր դառնալուս ցանկության հիմքում նաեւ այն հավատն է, որ ես ունեմ իմ երկրի ապագայի հանդեպ, այն ներուժը, որը ես ունեմ եւ պետք է իրացնեմ մեր երիտասարդության խնդիրների լուծման, կրթության, մշակույթի եւ այլ բնագավառներում առաջարկություններում հանդես գալու համար:

Պետական կառավարմանը մասնակից լինելու ցանկությունն ու հետաքրքրությունը ստիպում են ինձ ավելի լրջորեն հետաքրքրվել երկրի ներքին ու արտաքին խնդիրներով, հասարակությանը հուզող հարցերով, երիտասարդությանը մտահոգող հիմնախնդիրներով եւ այլն: Քաղաքական գործունեության ընթացքում հասկանում ես, որ քաղաքականությունը բացի հնարավորի արվեստ լինելուց, նաեւ միջոց է ազգին ու հայրենիքին ծառայելու համար: Կարծում եմ վատ պատգամավոր չեմ լինի, իսկ գնահատականը կտա հանրությունը:

– Մամուլը գրել էր, որ առաջադրվելու եք, սակայն դուք ձեր ՖԲ էջում հերքեցիք, ինչու որոշեցիք այնուամենայնիվ չառաջադրվել:

– Այո, դուք իրավացի եք, ես հերքել եմ այն լուրը, որ առաջադրվել եմ որպես պատգամավորի ռեյտինգային թեկնածու թիվ 1 ընտրատարածքում: Անկեղծ պիտի լինեմ, ցանկություն կար եւ մտադրությունը դեպի առաջադրվելն էր, սակայն առաջադրումների վերջնաժամկետից մի քանի օր

առաջ ես հետ կանգնեցի իմ որոշումից՝ ճիշտ համարելով այս փուլում առաջիկա քաղաքական գործընթացում հանդես չգալ որպես թեկնածու: Պատճառները շատ են, բայց ես կառաձնացնեմ հիմնական երկուսը՝ իմ ընտանիքի ու ընկերների կարծիքը եւ իմ մասնագիտական ուսումնասիրություները Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Առաջինի մասով կասեմ, որ թե ընտանիքս, թե ընկերներս միակարծիք էին, որ դեռ իսկական ժամանակը չէ խաղի մեջ մտնելու եւ մի փոքր էլ պետք է սպասել, իսկ ինչ վերաբերում է իմ ուսումնասիրություններին՝ ասեմ, որ շփվելով բազմաթիվ մարդկանց հետ եւ սթափ գնահատելով ստեղծված իրավիճակը հասկացա, որ այս փուլում մարդկանց մեծամասնությունը պատրաստ չէ

լսել ազնիվ ու առողջ քննադատություն, դիցուկ կառավարութան կամ անձամբ վարչապետի ուղղությամբ՝ շատ հաճախ այն որակելով հորինված ու կեղծ տերմիններով, որոնք զուրկ են որեւէ ադեկվադ բացատրությունից: Իհարկե հասարակության արդարացի ցասումը նախկին իշխանությունների հանդեպ՝ դեռ թարմ է եւ բնական է, որ այն հենց այնպես հեշտ չի վերանալու,

այդ պատճառով ես մեղադրելու փոխարեն՝ հասկանում եմ եւ լիովին ըմբռնում այսօրվա իրավիճակը: Չպետք է մոռանալ, որ Հայաստանում տեղի ունեցածը ոչ ստանդարտ քաղաքական գործընթաց էր, որի տրամաբանությունը դեռ այս ընտրություններում շարունակելու է լինել պահանջված հանրության լայն զանգվածների կողմից: Մարդիկ ընտրություններին գնում են երկրի ղեկավար, վարչապետ ընտրելու գիտակցումով, ինչը սակայն ճիշտ չէ, քանի որ սա խորհրդարանի ընտրություն է եւ պարզից էլ պարզ է, որ վարչապետը վաղուց ընտրված է:

Այս պարագայում խոսել գաղափարական պայքարից, քաղաքական տարբեր առաջնայնություններից ու կառավարման այլընտրանքային մոտեցումներից ոչ միայն տեղին չէ, այլ՝ նաեւ անիմաստ է: Սրանք էին հիմնական խնդիրները, որոնք հաշվի առնելով էլ ես որոշում կայացրի չմասնակցել ընտրություններին: Վստահ եմ, որ առաջիկա տարիներին, ով գիտի գուցե ավելի շուտ, ես հնարավորություն կունենամ իմ խոսքն ասել մեր հայրենակիցներին, խոսք, որը

կլինի բացառապես մտահոգ ու շիտակ մարդու, ուղիղ ու պարզ խոսացող երիտասարդի, եւ քաղաքականության մեջ հայ ներկայացնող նոր սերնդի քաղաքական գործչի ազնիվ պատկերացումներ՝ մեր պետության զարգացման, անվտանգության ու ապագայի վերաբերյալ:

– Այլ կուսակություններից է՞լ եք պատգամավորի թեկնածու առաջադրվելու առաջարկներ ստացել:

– Ես առաջադրվելու էի ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով, սակայն մի քանի այլ քաղաքական ուժերի ու դաշինքների ղեկավարներից առաջարկ էի ստացել ներկայանալ իրենց ցուցակով: Վերջում որոշեցի պարզապես չմասնակցել՝ գիտակցելով մի պարզ ճշմարտություն, եթե մարդիկ այսօր չեն ցանկանում լսել այն ինչ դու ես պատրաստվում ասել, դու պետք է համբերատար սպասես այն պահին, երբ ասելիքդ պահանջված կլինի հանրության կողմից, իսկ այդ ժամանակ՝ իրական ժամն է զբաղվել ակտիվ քաղաքականության: Այն, որ այդ ժամանակը գալու է եւ իրեն երկար սպասեցնել չի տա, ես դրանում համոզված եմ:

– Ի՞նչպիսին կլինի ըստ ձեզ, ապագա խորհրդարանը, ի՞նչպես կաշխատի եւ ո՞րքան ժամանակ և դուք ո՞ր քաղաքական  գործիչներին կուզենաիք տեսնել այնտեղ։

-Կարծում եմ, որ ապագա խորհրդարանում կլինեն շատ երիտասարդներ, որի համար իսկապես ուրախ եմ, քանզի վստահ եմ, որ երիտասարդ քաղաքական դաշտն է ի զորու դիմակայել ժամանակի մարտահրավերներին, իսկ պառլամենտը գործադիր իշխանություն չէ և այնտեղ նույնիսկ ցանկալի է, որ շատ լինեն երիտասարդները: Խորհրդարանը լավ քաղաքական դպրոց է

երիտասարդների համար, ես ինքս իմ փորձից եմ ասում: Ձեր հարցի երկրորդ հատվածին չէի ուզենա մանրամասն անդրադառնալ՝ խուսափելով կոնկրետ անուններից, բայց կան արժան քաղաքական գործիչներ, որոնք պետք է և պարտավոր է լինեն խորհրդարանում, ընդ որում այնպիսի մարդիկ կան գրեթե բոլոր քաղաքական կուսակցություններում: Հուսանք, որ նոր Ազգային Ժողովն իսկապես չի լինի միակուսակցական, քանի որ դրա միտումներն այսօր ակնհայտ

են, այլ կլինի ժողովրդավարության, բազմակարծության, քաղաքական երկխոսության, իշխանություն-ընդդիմություն հակակշիռների լավ հարթակ, որը միայն սպասարկելու է մեր ազգային ու պետական շահը:

 

Հայկ Կիսեբլյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով