Առաջադրված եմ նաև թիվ 3 ընտրատարածքում և ամեն ինչ անելու եմ, որ ռեյտինգային ընտրակարգով հաջողություն գրանցեմ. Վահան Բաբայանը` ՀՀԿ ցուցակում ներգրավվելու մասին

«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հանրապետական» կուսակցության ցուցակում ներկայացված Վահան Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք կուսակցություն չեն փոխել, այլ ստացել են առաջարկ ՀՀԿ-ից` ներգրավվել ցուցակում, և իրենք համաձայնել են:

«Ռեֆորմիստների կուսակցությունը շատ համահունչ է այն ծրագրերի հետ, որոնք այսօր առաջ է քաշում «Հանրապետական» կուսակցությունը: Ես գնահատում եմ սա որպես ճիշտ քայլ և շնորհակալ եմ, որ նման առաջարկ է արվել, դա մեզ համար մեծ պատիվ է»,-ասաց նա և նշեց, որ խոսքը վերաբերում է համատեղ աշխատանքի մասին, որին իրենք պատրաստակամություն են հայտնել:

Հարցին, թե քանի որ ՀՀԿ-ն հավակնում է ընդդիմություն լինել, արդյոք անցողիկ է համարում 25 –րդ հորիզոնականը, որում ինքը ներկայացված է, Վահան Բաբայանը նշեց, որ գուշակություններով չի զբաղվում, ժամանակը ցույց կտա: «Ես առաջադրված եմ նաև թիվ երեք ընտրատարածքում`որպես ռեյտինգային թեկնածու և ամեն ինչ անելու եմ, որ ռեյտինգային ճանապարհով հաջողություն գրանցվի`հայտնվելով խորհրդարանում: Ես չեմ կասկածում մեր ուժերի վրա, մեր ամբողջ թիմը աշխատում է, որ մենք կարողանանք հաջողության հասնել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում ԲՀԿ-ի հետ մրցակցությանը` հաշվի առնելով, որ նախկինում եղել է այդ կուսակցության անդամ, Վահան Բաբայանն ասաց, որ երկու ամիս առաջ մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին, որտեղ տարբեր ուժեր են մասնակցել և փոխադարձ հարգանքի մթնոլորտում աշխատել և իրականացրել են այն ծրագրերը, որոնք իրենք իրենց առաջ դրված են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Որևէ կապ չունի՝ տվյալ անձը, որ թիմի հետ է աշխատել, ես հարգում եմ իմ բոլոր նախկին գործընկերներին, համարում եմ նրանց իմ ընկերները, բայց քաղաքական տարբեր հայացքներ ունենք: Մենք ամեն ինչ անելու ենք, որ քաղաքական ընտրապայքարը լինի կոռեկտության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության շրջանակում»,-հավելեց նա:

tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով