Նիկոլը միամիտ չէ և մտածված մենակ է սկսել քարոզարշավը, թքելով վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրական խախտումների վերաբերյալ կարծիքների վրա

Նիկոլը միամիտ չէ և մտածված մենակ է սկսել քարոզարշավը, թքելով վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրական խախտումների վերաբերյալ կարծիքների վրա:

Նա նախ ուզում է իր հռետորական արվեստով պահպանել «հեղափոխական» էյֆորիայի փշրանքները, այնուհետև ցույց տալ ու հետագայում ասել, շատերին էլ ապացուցել և կրկին փաստել, որ Արմեն Աշոտյանը ճիշտ էր…Իր սելֆիի ձողը, ուսապարկը, «դուխով մայկան» ավելի մեծ հեղինակություն ունեն քան «Իմ քայլի» համամասնական ցուցակից յուրաքանչյուրը: Նրա մեջ խոսում է առաջնորդի անհատի պաշտամունքի կերտումն ու հավաստումը ապացուցելու տենչը…Նա ուզում է ցույց տալ, որ ապագա ընտրողը գերակշռող ձայներ տալով, անսացել է իր խոսքին, գնահատել է իրեն ու հանուն իր հանդեպ սիրուց՝ ընտրել է նրանց…

Նա ուզում է մեկ անգամ ևս ցույց տա ՀՀ քաղաքացիներին և արտերկրին, որ անփոխարինելի է, ժողովրդի միակ ընտրյալն ու սիրելին…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա հիշեցնում է նաև բոլշևիկյան, հեղափոխական առաջնորդներին, հեղափոխական հայրերին…Մեր նեոբոլշևիկները կրկնում են նրանց, և սրա շարունակությունն անհատի պաշտամունքն է լինելու…Միանշանակ…
Ես էլի եմ կարծեմ նշել. Ժողովուրդը կնոջ նման սիրում է ականջներով…Ու մի օր կանցնի մեղրամիսն ու կգան «ընտանեկան խնդիրների, կենցաղային հարցերի շուրջ» վիճաբանությունները և կռիվները…«Կռուտիտով ու ֆռցնելով», ժողովրդին իր անփոխարինելիության կտերով երկար չես պահի՝ կգա նաև խումարի շրջանը…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով