Ձայն տալով «Իմ քայլը» դաշինքին՝ ձայն ենք տալիս Հունան Պողոսյանին

Արդեն համոզվել ենք, որ ընդդիմությունը, իշխանության գալով, սկսում է կատարել այն քայլերը, որոնք ժամանակին քննադատում էր: Ասել է, թե՝ «ձայնը տաք տեղից էր գալիս»: Այսօր էլ, ներկայիս իշխանությունները հերթով կատարում են այն բոլոր քայլերը, որոնց համար ընդդիմություն եղած ժամանակ «ցեխ էին շպրտում» իշխանության՝ ՀՀԿ-ի վրա: Այդ քայլերն էլ արդարացնում են՝ որպես սիրո և հանդուրժողականության դրսևորում:

Նախկինում ընդդիմադիր «Ելք» դաշինքն ու Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացնում էին ՀՀԿ-ի՝ «վատ անցյալ» ունեցող պաշտոնյաներին, պատգամավորների թեկնածուներին և ասում.
«Ձայն տալով ՀՀԿ-ին, Դուք ձայն եք տալիս նրանց»:

Իշխանություն դառնալուց հետո Փաշինյանն ու իր թիմը, իրենց խոսքով, որոշեցին վերջ տալ «քաղաքական ռասիզմին»՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելով Հունան Պողոսյանին: Հիշեցնենք միայն, որ Հունան Պողոսյանը հանրության շրջանում հայտնի է հենց որպես ՀՀԿ-ի՝ «վատ անցյալ» ունեցող պաշտոնյա: Տարիներ շարունակ եղել է ՀՀ փոխոստիկանապետ, և այդ պաշտոնավարման տարիներին Հայաստանում բազմաթիվ ապօրինություններ են տեղի ունեցել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ կարող ենք արձանագրել Փաշինյնաի ու իր թիմի ոճով՝ ձայն տալով իշխանական «Իմ քայլը» դաշինքին՝ ձայն ենք տալու Հունան Պողոսյանին:

 

http://politik.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով