ՀԱՊԿ-ում վերջնական խաղը կգնա հենց նիստի դահլիճում. Փաշինյանն անպայման մասնակցելու է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումները քննարկվել են նախորդ օրը Մինսկում տեղի ունեցած ԵՏՄ կառավարության ղեկավարների նիստի ընթացքում, որը նման լիազորություններ չունի, ինչը նշանակում է, որ խնդիրն իսկապես գլխացավի է վերածվել այդ կառույցների համար։ Նիստի հիմնական թեման եղել է ԵՏՄ ընդհանուր տարածքի համար գազի գնի նույնականացման հարցը։

Սրանով կարծես հող են նախապատրաստում տարեվերջին սպասվող գազի գնի թանկացման համար։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ քարտուղարին, ապա պետք է ֆիքսել, որ խնդիրը բավականին նուրբ է․ եթե Հայաստանը՝ ի դեմս Խաչատուրովի հետկանչի, կատարել է ընդամենը ՀԱՊԿ կանոնակարգի պրոցեդուրային խախտում, ապա Բելառուսը խիստ բովանդակային խախտում է թույլ տվել՝ փակ նիստի կոնֆիդենցիալ խոսակցությունը քննարկելով ոչ անդամ երկրի դեսպանի հետ։

Հիշեցնենք, որ քարտուղարի հարցը մինչ այս քննարկվում էր անդամ երկրների էքսպերտների մակարդակում, ապա՝ նախարարների, իսկ այս պահին վերջնական որոշում չկա, ըստ ամենայնի՝ նաեւ Պուտինի մակարդակում, վերջնական խաղը կգնա հենց նիստի դահլիճում՝ դեկտեմբերի 6-ին»,- ասաց մեր աղբյուրը։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անպայման մասնակցելու է այդ նիստին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նորություններ

Գուցե հուշեին՝ եթե ասելիք չունես, ասուլիս մի հրավի... «Հրապարակ»-ը գրում է․ «Պետությունների առաջին դեմքերը խորհրդականների ու օգնականների, խոսնակների ու իմիջմեյքերների, սպիչռայթերների ու թիկնապահների հ...
Մենաշնորհները վերացան, գներն այդպես էլ չնվազեցին. ... «168.am»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսում, որը տևեց չորս ու կես ժամ, բազմաթիվ հարցեր հնչեցին։ Բայց բազմաթիվ հարցեր, որոնք պ...
Արմեն Սարգսյանի հեռանկարը՝ իրական վտանգ Փաշինյանի ... «Իրատես»-ը գրում է․ «Արմեն Սարգսյանի աճող վարկանիշի և հնարավոր այլընտրանք ընկալվելու տիրույթում պետք է դիտարկել վարչապետ-նախագահ ակնհայտ հակամարտո...
ԱԺ-ում կռիվ է ընկել․«Ժողովուրդ»... «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ներսում կռիվ է ընկել: Բանն այն է, որ մարտի 18-ին Ազգային ժողովի աշխատակազմի կողմից պարգեւատրում է եղել ...
Վարչապետն ուզում է տապալումների պատասխանատվություն... «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը որոշել է լուծարել Ջրի ազգային խորհուրդը: Այս մարմինը ջրային ռեսուրսների կառավարման բնագավառ...
Հայկ Մարությանը քաղաքապետարան է բերում ոչ միայն կն... «Մամուլում տարածված տեղեկություն­ների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ ազգու­թյամբ չեխ Իվան, ամուսնու քաղաքապետ ընտրվելուց հետո քա...
ՀՔԾ-ն շուտով կպարզի Մանվել Գրիգորյանի առողջական իր... «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, այժմ կալանա...
«Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է. փակ հա... «Ներքին սպառման» սոցիոլոգիական փակ հետազոտությունները նորություն չեն: Իշխանափոխությունից հետո ևս պարբերաբար նման հարցումներ են անցկացվում, որոնց ա...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով