Ու թող ոչ ոք չփորձի առարկել, որովհետեւ նման մարդկանց կարող եմ հիշեցնել նախկինում արտահայտած իրենց «հետամտությունները»՝ ուղղված նախկին իշխանավորներին

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող հարգարժան Արամ Սարգսյանն այսօր մի շատ կարեւոր միտք արտահայտեց՝

«Այն անձը, որ քննադատում է այսօրվա իշխանություններին, ուրեմն նա մտածում է իր երկրի մասին եւ ցանկանում է, որ իշխանությունները լավ կառավարեն երկիրը, ինչից էլ վերջինս կբարեփոխվի եւ կզարգանա, իսկ այն անձինք, որոնք պաշտպանում եւ շարունակ դոշ են տալիս իշխանությունների համար՝ ուրեմն նրանք պաշտոն են ուզում»։
Այսքան բան։
Իմ կողմից էլ ավելացնեմ, որ այդ պաշտպանողները ոչ միայն պաշտոն են ուզում, այլեւ հետամուտ են լինում այլ նպատակներ։ Եւ չասեմ, թե ինչ նպատակներ, որովհետեւ «հետամուտ» բառն արդեն ամեն ինչ ասում է։
Ու թող ոչ ոք չփորձի առարկել, որովհետեւ նման մարդկանց կարող եմ հիշեցնել նախկինում արտահայտած իրենց «հետամտությունները»՝ ուղղված նախկին իշխանավորներին։
Սքրինշոթներով կհիշեցնեմ եւ դա ցավալի կլինի։
Ублюдки!

Վահրամ Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով