Ամանորի շեմին և հետո նոր թանկացումներ են սպասվում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս վարչապետի խորհրդականներից մեկը գրառում էր կատարել, թե իրականում էական գնաճ չի արձանագրվել, իսկ ամենազգալի գնաճը վերաբերում է տավարի մսին, որը թանկացել է… 7 տոկոսով:

Դժվար է ասել՝ դեռ նախորդներից եկած ինչ մեթոդաբանությամբ են նման թվերը հաշվարկվում ու հրապարակվում, սակայն յուրաքանչյուր շարքային քաղաքացի, ով ամենևին էլ տնտեսագիտական կրթություն չունի, հստակ գիտի, որ մեկ ամսում 2700-2800 դրամից 3800-4200 դրամ թանկացումը ոչ մի կերպ չի տեղավորվում 7 տոկոսի մեջ:

Իհարկե, մսի թանկացում ունեցել ենք նաև նախկինում: Այն ժամանակ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ խորհուրդ տվեցին կարտոֆիլ ուտել: Հիմա, պարզվում է, դա էլ կարող է ճոխություն համարվել ոչ հարուստ մարդկանց համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներկայումս կարտոֆիլի գինը մոտեցել է 300 դրամի սահմանին, ավելին՝ անզեն աչքով էլ նկատելի է, որ կարտոֆիլի սուր դեֆիցիտ կա, իսկ եղածն էլ, մեղմ ասած, անորակ է:

«Փաստի» հետ զրույցում գյուղոլորտի մասնագետները նշում են, որ գործ ունենք նույն խնդրի հետ, ինչ եղավ ամռանը լոլիկի պարագայում: Ավելին, ոմանց համոզմամբ, մինչև տարեվերջ մսի հերթական գնաճը կարձանագրվի, իսկ Ամանորից հետո հնարավոր է կարտոֆիլի գնի նոր բարձրացում: Գուցե սպասենք հերթական խորհրդին՝ ասենք, մակարոնեղեն ուտելու կոչո՞վ…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով