Հոկտեմբերի 27-ին, Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ տեղի կունենա սիրիական հարցով քառակողմ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Մամուլի խոսնակի փոխանցմամբ` քառակողմ գագաթնաժողովին նախատեսվում է քննարկել սիրիական հակամարտությանը վերաբերող բոլոր ոլորտները, ներառյալ` ներկա իրավիճակը, Իդլիբի շուրջ համաձայնությունն ու քաղաքական գործընթացները, ինչպես նաև հստակեցնել հակամարտության մշտական լուծմանն ուղղված համատեղ շահերը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news