Ստամբուլում կկայանա ՌԴ, Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների գագաթնաժողովը

Հոկտեմբերի 27-ին, Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ տեղի կունենա սիրիական հարցով քառակողմ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Մամուլի խոսնակի փոխանցմամբ` քառակողմ գագաթնաժողովին նախատեսվում է քննարկել սիրիական հակամարտությանը վերաբերող բոլոր ոլորտները, ներառյալ` ներկա իրավիճակը, Իդլիբի շուրջ համաձայնությունն ու քաղաքական գործընթացները, ինչպես նաև  հստակեցնել  հակամարտության մշտական լուծմանն ուղղված համատեղ շահերը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղբյուր`    Hurriyet

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով