Հայ Հեղափոխական դաշնակցությունն ինքն է ետ կանչել իր նախարարներին՝ նախքան նրանց պաշտոնանկ կաներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Ստեղծված իրավիճակում եթե մենք մեր տեսակետը հայտնելուն պես դառնում ենք հակահեղափոխական, դառնում ենք սև, անիմաստ է այդ պայմաններում աշխատելը»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Ըստ նրա՝ չի եղել համաձայնություն, որ որևէ մեկը վարչապետի թեկնածու չի առաջադրելու, բայց ՀՅԴ-ն կողմ է ընդհանուր պայմանավորվածության:
168.am
Նմանատիպ նորություններ:
ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ կապված իրադարձության վերաբերյալ գրառմանս․ Աբրահամյան
Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո
2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաշխանակա...