«Փաշինյանի որոշումը հրաժարական տալ և գնալ արտահերթի դեկտեմբեր ամսին նախապես ծրագրված գործողությունների ծրագիր էր». Աշոտյան

«Սահմանադրականության վերականգնումը, Ազգային ժողովի բնականոն գործունեության վերականգնումը, պատգամավորների ազատ տեղաշարժի իրավունքի վերականգնումը, մթնոլորտի հանդարտեղումը կարևոր է, բայց պետք չէ հասցնել իրավիճակն այդ կիզակետին, որ հետո ցույց տաս, որ կարող ես այդ իրավիճակը լուծել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ շեշտելով, որ երեկ ՀՀԿ-ականների և Նիկոլ Փաշինյանի միջև բանակցություններ չեն եղել, այլ եղել է խորը քննարկում:

Ըստ նրա՝ ստացել է կայուն տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու և դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու որոշումը նախապես ծրագրված գործողությունների ծրագիր էր:

Ա.Աշոտյանի կարծիքով՝ ԱԺ կանոնակարգ օրենքի քննարկումն ու ընդունումը պարզապես պատրվակ էր արագացնեու համար սեփական քաղաքական ծրագրերը կյանքի կոչելու սեփական ցանկությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ա.Աշոտյանի խոսքով՝ երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի ընդունումը հապճեպ չէր, օրինագիծը քննարկվել էր ցերեկը կայացած նստում, և երեկ էլ պետք է քվեարկությունը լիներ, սակայն, երբ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ քվեարկության համար տեխնիկական խնդիրներ կան, «ետնաբեմում» տեղի է ունեցել գործընթաց, Փաշինյանը բանակցություններ է սկսել ՀՀԿ խմբակցության ղեկավարի և ԱԺ նախագահ Բաբլոյանի հետ, վերջինններս խոստացել են, որ եթե ուզում են բանակցությունները շարունակել, ապա այդ պահին կսառեցնեն քվեարկությունը.

«Օրինագիծը դեռևս պետք է քվեարկվեր երեկ ցերեկը: Սակայն մինչ օրինագծի վերջնական ճակատագրի որոշումը վարչապետի կամ մեր խմբակցության առաջարկով հետաձգվեց քվեարկությունը:

Վարչապետը պետք է գար բանակցությունների, սակայն, որքանով ես տեղյակ եմ, վարչապետը եկել էր, սակայն բանակցություն տեղի չէր ունեցել: Արդյունքում քվեարկությունը կայացավ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով