«Չի եղել համաձայնություն, որ որևէ մեկը վարչապետի թեկնածու չի առաջադրելու». Արմեն Ռուստամյան

Загрузка...

Հայ Հեղափոխական դաշնակցությունն ինքն է ետ կանչել իր նախարարներին՝ նախքան նրանց պաշտոնանկ կաներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ստեղծված իրավիճակում եթե մենք մեր տեսակետը հայտնելուն պես դառնում ենք հակահեղափոխական, դառնում ենք սև, անիմաստ է այդ պայմաններում աշխատելը»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Ըստ նրա՝ չի եղել համաձայնություն, որ որևէ մեկը վարչապետի թեկնածու չի առաջադրելու, բայց ՀՅԴ-ն կողմ է ընդհանուր պայմանավորվածության:
168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...