Daily Archives: 23.10.2018

Հաղորդագրություն

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել  ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Վարորդները հաճախ բողոքում են,բայց ոչ միայն տուգանքներից,հարկադիրից կամ կայանատեղիների բացակայությունից

Վարորդները հաճախ բողոքում են,բայց ոչ միայն տուգանքներից,հարկադիրից կամ կայանատեղիների բացակայությունից: Շատերը այսօր դժգոհ են ճանապարհ անցնող «անջատված» մարդկանցից:Ով որտեղից ցանկանում փողոց է անցնում և պատահարի դեպքում միևնույնն է վարորդն է լինում մեղավոր: Առաջարկում եմ օրենսդրական կարգավորում ,ինչպես շատ երկրներում է,եթե հետիոտնը սխալ տեղից անցնելիս ենթարկվի պատահարի վարորդին ազատել պատասխանատվությունից: Միայն այս դեպքում մարդիկ կսովորեն օգտվել… Կարդալ ավելին »

Զարհուրելի դեպք Բրյուսովում, լսարանում լեսբուհիները դաժանորեն ծեծել են ուսանողուհու

Այսօր զարհուրելի դեպք է տեղի ունեցել Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Երկրորդ կուրսի ուսանողուհու դաժան ծեծի են ենթարկել դիմակավորված անձինք։ Հայտնի է միայն ուսանողուհու անունը՝ Լիզա, և տարիքը՝ 19 տարեկան։ Դեպքի մասին «Հրապարակին» տեղեկացրին Լիզայի համակուրսեցիները։ Նրանք պատմեցին, որ Լիզան մոտ մեկ ամիս շարունակ անհայտ անձից սպառնալից նամակներ էր ստանում սոցցանցով տարբեր անանուն էջերից։ Իսկ այսօր հերթական… Կարդալ ավելին »

«Քեթրինի Միհրանը վարագույրներ է կախել, պատուհանները փոխել՝ թիվ մեկ բորտ սիրող ջահելներին շատ դուր կգա». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի արձակումը օդիոզ ու ապահովված պատգամավորների, օլիգարխների համար եւս մեկ դարդ է առաջացրել․ այս օրերին նրանց մեծ մասը մտածում է՝ «իմա՛ստը», թե ինչու վերցրին ու այդքան շքեղ «ռեմոնտ» արեցին» իրենց սենյակները, կահավորեցին ընդամենը մեկ տարվա համար։ «Դե, կահույքը՝ հասկացանք, հետներս կտանենք, բա էդ մեր սարքած սենյակները… իրենք, մատները մատին չխփած,… Կարդալ ավելին »

«Մի հատ ուրիշ այլանդակություն ա արել». Սեյրան Օհանյանը մյուսների պես փախուստի կդիմի՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 11-ին հանրայնացված ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի գաղտնալսման մեջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսպիսի միտք է հայտնել. «Բա Սեյրանին էլ ենք բերելու, որովհետեւ Սեյրանը մի հատ ուրիշ այլանդակություն ա արել, Սեյրանի մեղքը գիտե՞ս ինչքան հիմնավոր ա, ինքն էդ օրը` գիշերը, որ հելնում, ասում ա` մենք` զորքը, եթե դուք քաղաքացիներով հավաքվեք,… Կարդալ ավելին »

Խաչատուր Սուքիասյանի որդին և Գագիկ Ծառուկյանի դուստրը նշանվել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանն արդեն մի քանի տարի ընկերություն էին անում, և այս բարեկամությունը վաղուց էր պլանավորված, հիմա, փաստորեն, հասավ տրամաբանական վախճանին: Իսկ երիտասարդների ծնողները վաղուց էին մտերմացել և դեմ չէին այդ մտերմությունը նաև բարեկամական կապով ամրապնդելուն: Նշանադրությունը կայացել է նեղ, ընտանեկան միջավայրում, լուսանկարներ արարողությունից առայժմ համացանցում չեն հայտնվել»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

«Ծառուկյան» խմբակցությունից ովքեր էին միացել ԱԺ-ում ՀՀԿ-ի երեկվա բոյկոտին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի քվեարկությունը «Ծառուկյան» դաշինքից բոյկոտեցին Նապոլեոն Ազիզյանը և Վարդան Ղուկասյանը: Նրանք առավոտյան ներկա էին եղել ԱԺ նիստին, գրանցվել էին, սակայն քվեարկության ժամանակ բացակայում էին նիստերի դահլիճից: Նրանց խորհրդարան վերադարձնելու փորձերը այդպես էլ արդյունք չտվեցին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Ինչո՞ւ Մովսես Հակոբյանի հանդեպ չի գործել սելեկտիվ արդարադատություն. նրան փորձել են «մաքրել». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արցախի պաշտպանության երբեմնի նախարար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ իշխանական սելեկտիվ արդարադատությունը չի գործել նաեւ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ քրոջորդու անդուլ ջանքերի շնորհիվ, որը փորձել է «մաքրել» քեռուն բոլոր կարգի «մեղադրանքներից»։ Հիշենք՝ Արցախի ՊՆ նախկին փոխնախարար Օգանովսկին մարտի 1-ի գործով կանչվել էր հարցաքննության եւ հարց… Կարդալ ավելին »

Քննիչների շրջանում դժգոհությունները խորանում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժամանակին շատ էր քննարկվում դատական համակարգում ծանրաբեռնվածության անհամաչափության խնդիրը: Որոշակի փոփոխությունների արդյունքում մեծամասամբ այդ հարցը կարգավորելու փորձեր արվել են: Հիմա, մեր հավաստի տեղեկություններով, այդպիսի վիճակ է ՀՀ քննչական կոմիտեում, ավելի ստույգ՝ վերջինիս ստորաբաժանումներում: «Փաստի» ունեցած տվյալներով, օրինակ, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները անհամեմատ ծանրաբեռնված են, քան մյուս բաժինների… Կարդալ ավելին »

««Ծառուկյան» դաշինքը Ընտրական օրենսգրքի փոփոխության ամենամեծ հակառակորդն է». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խմբակցությունը որոշել է քավել հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ականների հետ համերաշխ քվեարկության մեղքը: Դաշինքի պատգամավորները մտադիր են ստորագրահավաք սկսել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով, որի ընթացքում կրկին փորձ կարվի ընդունել Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը: Նիստը կարող է կազմակերպվել այսօր, ժամը 18:30-ին, ԱԺ հերթական նիստի ավարտից հետո: Սրանով դաշինքն ուզում է ցույց… Կարդալ ավելին »