««Ծառուկյան» դաշինքը Ընտրական օրենսգրքի փոփոխության ամենամեծ հակառակորդն է». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խմբակցությունը որոշել է քավել հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ականների հետ համերաշխ քվեարկության մեղքը: Դաշինքի պատգամավորները մտադիր են ստորագրահավաք սկսել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով, որի ընթացքում կրկին փորձ կարվի ընդունել Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը: Նիստը կարող է կազմակերպվել այսօր, ժամը 18:30-ին, ԱԺ հերթական նիստի ավարտից հետո:

Սրանով դաշինքն ուզում է ցույց տալ, որ իրենք ավելի հեղափոխական են, քան անգամ «Ելք» խմբակցության պատգամավորները: Մինչդեռ իրականությունն այն է, որ «Ծառուկյան» դաշինքը օրենսգրքի փոփոխության ամենամեծ հակառակորդն է, քանի որ միայն ռեյտինգային ընտրակարգը կարող է օգնել ԲՀԿ-ին հաղթահարել 5-տոկոսանոց արգելքը և հայտնվել խորհրդարանում:

Արգելքը հաղթահարելու վախն այնքան մեծ է, որ այս անգամ ԲՀԿ-ն ընտրությունների կգնա որպես կուսակցություն, քանի որ դաշինքների անցողիկ շեմն ավելի բարձր է, քան առանձին կուսակցությունների»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով