Daily Archives: 17.10.2018

Հին ավանդույթները շարունակվում են. կառավարությունը նոր վարկ է վերցնում

ՀՀ կառավարությունը կքննարկի Ասիական զարգացման բանկից 50 մլն դոլարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ ներգրավելու մասին հարցը: Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է գործադիրի հոկտեմբերի 18-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև … Կարդալ ավելին »

Զեկույց․ Թուրքիայում շուրջ 16մլն մարդ սովի է մատնված

Թուրքիայի Սպառողների իրավունքների միությունը (THD) հոկտեմբերի 16-ին նշվող Սննդի համաշխարհային օրվա առթիվ զեկույց է հրապարակել։ Ըստ այդմ՝ Թուրքիայի բնակչության 20 տոկոսը կամ գրեթե 16 մլն մարդ ամեն օր չի կարողնաում բավարար սնունդ հայթայթել։ Իսկ բնակչության ավելի քան 60 տոկոսը կամ շուրջ 48 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ։ Զեկույցի հեղինակները հաշվարկել են, որ 2018թ․ սեպտեմբերի… Կարդալ ավելին »

Ադրբեջանը մտադիր է Թուրքիայում ավելացնել իր ներդրումների ծավալը

Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմը Ամասիայի համալսարանում կազմակերպված «Ադրբեջանի 100-ամյակը, Թուրքիայի հետ հարաբերությունները և տարածաշրջանային անվտանգությունը» խորագրով համաժողովի շրջանակներում հանդես է եկել «թուրք-ադրբեջանական եղբայրության» մասին հերթական «ոգեշունչ» հայտարարություններով: Դարձյալ շահարկելով արդեն ավանդական դարձած «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը Ադրբեջանի դեսպանը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան և Ադրբեջանը փոխլրացնում են միմյանց և մեկը մյուսի համար որպես… Կարդալ ավելին »

Պոլսահայ ռոք երգիչը հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած թուրքին

Թուրքիայի քաղաքացի,  պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը Twitter-ում  հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած մի թուրք օգտատիրոջ։ Ջեփքինը Twitter-ում գրառում է արել, որ Թուրքիայի Մուղլա նահանգում ընթացող  օդային մարզաձևերի փառատոնի երկրորդ օրը պարաշյուտից թռիչք է իրականացրել։ Ջեփքինի գրառմամբ կիսվել է Դուրսուն Չավուշ անունով մի թուրք օգտատեր և կից թողել է իր մեկնաբանությունը, որում Ջեփքինի հասցեին… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանի ստվերի տակ «պադավատներով» ման էին գալիս. Շարմազանովը՝ որոշ ՀՀԿ-ականներին

Եթե կա մարդ, ով գտնում է՝ ՀՀԿ֊ն ասելիք չունի, կարող է կուսակցական տոմսը վայր դնել, գնալ տուն: 24News-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Գործիչը վստահ է՝ ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և լավագույնս կարող է ստանձնել ընդդիմադիր ուժի դերը: Սակայն որոշ ՀՀԿ-ականներ այլ կարծիքի են. «Երբ… Կարդալ ավելին »

Yerevan.Today-ի վրա արշավանքից մեկ ամիս անց

Լրացավ Yerevan.Today-ի վրա քննչական կոմիտեի արշավանքի մեկ ամիսը: Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ այս մեկ ամսվա ընթացքում ոչինչ չի փոխվել՝ ոչ ներկայացվել են լուրջ հիմնավորումներ՝ մեր կայքում խուզարկության համար, ոչ մեր տեխնիկական միջոցներն առգրավելու հիմքերը, ոչ էլ վերադարձնում են տեխնիկան։ Լրատվամիջոցին մեկ ամիս շարունակ զրկել սեփական տեխնիկական հնարավորություններն օգտագործելուց, ու սա համարել նորմա՞լ, նոր Հայաստանում… Կարդալ ավելին »

Հայաստանի գլխավոր քաղաքական խնդիրը Փաշինյանի իշխանությանը արժանի և իրական ընդդիմության ձևավորումն է

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. ՝ Այս պահից Հայաստանի գլխավոր քաղաքական խնդիրը Փաշինյանի իշխանությանը արժանի և իրական ընդդիմության ձևավորումն է , քանզի արդեն իսկ հասկանալի է , որ Նիկոլը քայլեր է կատարում սեփական, ֆեյք ընդդիմության ձևավորման ուղղությամբ, որպեսզի գալիք Խորհրդարանում իրական ընդդիմության փոխարեն ունենա իր գրպանային ընդդիմությունը: Քաղաքական տեսանկյունից սա հասկանալի է, քանզի… Կարդալ ավելին »

Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ազատվի հարկերից. Նիկոլ Փաշինյանն այցելել է սիրիահայերի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը նվիրված է Երևանի 2800-ամյակին: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է տաղավարներով, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին և հետաքրքրվել նրանց գործունեությամբ: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել նրանց հետևողական լինել նախաձեռնություններում և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնո մ պահել սիրիահայերի… Կարդալ ավելին »

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ նորանշանակ դատավորների երդմնակալության արարողությունը

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանի, վարչական դատարանի դատավորներ Ռուզաննա Ազրոյանի և Դանիել Դանիելյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին եւ հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում: