Հին ավանդույթները շարունակվում են. կառավարությունը նոր վարկ է վերցնում

ՀՀ կառավարությունը կքննարկի Ասիական զարգացման բանկից 50 մլն դոլարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ ներգրավելու մասին հարցը: Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է գործադիրի հոկտեմբերի 18-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև  նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը՝ 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ ներգրավելու նպատակով:

lurer.com

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով