Զեկույց․ Թուրքիայում շուրջ 16մլն մարդ սովի է մատնված

Թուրքիայի Սպառողների իրավունքների միությունը (THD) հոկտեմբերի 16-ին նշվող Սննդի համաշխարհային օրվա առթիվ զեկույց է հրապարակել։

Ըստ այդմ՝ Թուրքիայի բնակչության 20 տոկոսը կամ գրեթե 16 մլն մարդ ամեն օր չի կարողնաում բավարար սնունդ հայթայթել։ Իսկ բնակչության ավելի քան 60 տոկոսը կամ շուրջ 48 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ։

Զեկույցի հեղինակները հաշվարկել են, որ 2018թ․ սեպտեմբերի դրությամբ 4 անձից բաղկացած մեկ ընտանիքը բավարար սնվելու համար ամսական պետք է ծախսի 1.893 թուրքական լիրա (շուրջ 340 ԱՄՆ դոլար)։ Եթե հաշվի առնենք նաև ընտանիքի մնացած բոլոր ընթացիկ կարիքները, ապա նման ընտանիքի միջին ամսական եկամուտը պետք է կազմի առնվազն 6․167 լիրա (շուրջ 1100 դոլար)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հեղինակներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ երկու երեխա ունեցող ընտանիքում, անգամ եթե երկու ամուսիններն էլ աշխատում են, նվազագույն աշխատավարձով (2018թ․ դրությամբ այն կազմում է շուրջ 1600 լիրա կամ 285 դոլար- խմբ․) հնարավոր չէ պատշաճ մակարդակով հոգալ ընթացիկ կենցաղային կարիքները։

Սպառողների իրավունքների միությունն առաջարկել է լրջորեն զբաղվել երկրում սպառվող սննդի՝ գյուղատնտեսական արտադրանքի և մսամթերքի տեղական արտադրությամբ՝ այդ ամենն այլ երկրներից ներկրելու փոխարեն։ Ըստ մասնագետների՝ այդ կերպ հնարավոր կլինի նվազեցնել սննդամթերքների ինքնարժեքը, բարձրացնել սպառողների գնողունակությունը, ինչպես նաև՝ ավելի ապահով ու վստահելի սննդամթերք տրամդրել  բնակչությանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղբյուր`    yenicaggazetesi.com.tr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով