Պոլսահայ ռոք երգիչը հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած թուրքին

Թուրքիայի քաղաքացի,  պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը Twitter-ում  հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած մի թուրք օգտատիրոջ։

Ջեփքինը Twitter-ում գրառում է արել, որ Թուրքիայի Մուղլա նահանգում ընթացող  օդային մարզաձևերի փառատոնի երկրորդ օրը պարաշյուտից թռիչք է իրականացրել։

Ջեփքինի գրառմամբ կիսվել է Դուրսուն Չավուշ անունով մի թուրք օգտատեր և կից թողել է իր մեկնաբանությունը, որում Ջեփքինի հասցեին անձնական վիրավորանք է հասցրել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ըստ էության ոչ մի սիմետրիկություն չունեցող այս մարդը թռիչքից հետո պիտի որ ավելի այլանդկավեր։  Իսկ գուցե նա այսպե՞ս է մտածում. «Առանց այդ էլ Աստված զարմացել է, սրանից դեն էլի ի՞նչ կարող է լիել»։

Ներեցեք ինձ, բայց այս մարդը խելագար է»։

Ի պատասխան վերոնշյալ մեկնաբանության՝ Ջեփքինը սեռական բնույթի հայհոյանք է հասցրել թուրք օգտատիրոջը, ինչն էլ բարկացրել է թուրքական աղբյուրին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուր`    Ermenihaber

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով