Daily Archives: 17.10.2018

Ի սկզբանե Հունան Պողոսյանը պետք է նշանակվեր ոստիկանապետ. ինչ էր փոխվել վերջին պահին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները հիմա հիշեցին ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին: Ինչպես հայտնի է, երեկ` ՀՀ կառավարության արտահերթ նիստին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակվում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ նախկին փոխոստիկանապետի նշանակումից առաջ տեղի ունեցած քննարկումներից ու խոսակցություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած… Կարդալ ավելին »

Արտյոմ Կանևսկոյն ազատ է արձակվել

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյը՝ Արտյոմ Հարությունյանն ազատ է արձակվել։ Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից՝ հունիսին։ Հունիսի 28-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները որոշակի գործողություններ են իրականացրել Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում, որը պատկանում է Արտյոմ Հարությունյանին, որտեղից նրան բերման են ենթարկել, ապա ձերբակալել։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը… Կարդալ ավելին »

Վարչապետ Փաշինյանի անդրադարձը դեսպան Միլսի աղմկահարույց հայտարարությանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «հեռացող մեսիջ է» որակել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի՝ «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի» հայտարարությունը: Հիշեցնենք, որ դեսպանը նման հայտարարությամբ հանդես է եկել EVN Report-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր չէ առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմը… Կարդալ ավելին »

Հովիկ Աբրահամյանի եղբայրն ազատ է արձակվել

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, որին պատկանող տարածքում մեծ թվով զենք-զինամթերք էին հայտնաբերել, մի քանի ամիս անազատությունից հետո կալանքից ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Հատուկ Քննչական ծառայությունը՝ նշելով, որ Հենրիկ Աբրահամյանը կալանքից ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց։ Դատարանին նրա խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը ներկայացվել է նրա փաստաբանի… Կարդալ ավելին »

Գևորգ Կոստանյանն իր որոշումը ներկայացրել է Սերժ Սարգսյանին

«Ինձ շատ դժվար է մեղադրել անսկզբունքայնության մեջ հիմնավոր կերպով, իսկ անհիմն շատ բաներում կարելի է մեղադրել: Սա՝ մեկ: Երկրորդ՝ էստեղ սկբունքայնության շեղման ընդհանրապես դրսևորում չկա մի քանի պատճառներով: Ընդհանրապես, ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ որևէ առնչություն երբևէ ունի, կհասկանա, որ պետական ծառայության իմաստն ու կայունության երաշխիքը դա հենց ծառայությունն է պետությանն ու հայրենիքին: Եվ… Կարդալ ավելին »

Չզարմանաք,որ էյֆորիան անցնի ոչ թե մայիսին,այլ հենց դեկտեմբերին

Պոպուլիզմ գումարած բռնոցի բացթողոցի ուրիշ բան չկա ,բացեք Ձեր աչքերը տիկնայք և պարոնայք… Ինչ կատարվեց Հայաստանում,մարդկանց եկան փոխարինելու այլ մարդիկ: Սա էր ՞մեր ուզածը, որ ՀՀԿ գնա, իսկ փոխարենը գա ՔՊ-ն: Իհարկե ոչ մարդիկ հրապարակում ցանկանում էին բարեկեցիկ Հայաստան, բազմակարծություն, արագ փոփոխություններ,հզոր արտաքին քաղաքականություն, կայուն և զարգացող երկիր: Ինչ ունեցանք արդյունքում, ունեցանք գների բարձրացում, բռնոցի… Կարդալ ավելին »

Այսօր հոկտեմբերի 17-ին նա կդառնար 32 տարեկան

Հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհված ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի ծննդյան օրն է: Հիշեցնենք, նա զոհվեց որպես զինվոր՝ դիրքում: Զոհվեց որպես ոստիկան՝ կյանքի գնով պահպանելով համաքաղաքացիների կյանքն ու անվտանգությունը: Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում: 2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: ՀՀ ոստիկանության զորքերում… Կարդալ ավելին »

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա. Լեոնիդ Կալաշնիկով

Որոշվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից տեղափոխել Մոսկվա: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողներին ասել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: «Այն կանցկացնենք հոկտեմբերի 29-30-ը Մոսկվայում, այլ ոչ Հայաստանում»,- ասել է Կալաշնիկովը: Նրա խոսքով՝ այս որոշումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն կրկին պատժամիջոցներ կգործադրի Իրանի դեմ

Շարունակելով ԻԻՀ-ի դեմ թշնամական քաղաքականությունը, ԱՄՆ-ն երեքշաբթի օրը պատժամիջոցներ է գործադրել իրանական 20 բանկերի, ընկերությունների ու կառույցների դեմ: Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը իրանական 20 բանկերին, ընկերություններին ու կառույցներին պատժամիջոցների ցուցակում է ներառել՝ Ընչազուրկների հավաքազորի կազմակերպության և Իսլամական հեղափոխության պահակազորի հետ կապերի պատճառով: ԱՄՆ գանձապահության նախարարությունն ավելի վաղ ևս  իրանական ու  արտասահմանյան… Կարդալ ավելին »

Իտալիայում շուրջ 3 միլիոն մարդ տառապում է սովից

Իտալիայի «Coldierti» միությունը հայտարարել է, որ այդ երկրում 2 միլիոն 700 մարդ տառապում է սննդի պակասից ու սովից: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Coldierti» միությունը երեքշաբթի օրը Սննդի համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարել է, որ այս մարդիկ վերջին մեկ տարում դիմել են երկրի տարածքով մեկ աշխատող չքավորներին սնունդ մատակարարող կենտրոններ, կամ փոստի միջոցով սննդային փաթեթներ են ստացել: ՄԱԿ-ի… Կարդալ ավելին »