Daily Archives: 10.10.2018

Հայկական Ալիանս ֆրանսեզի 2018 թվականի լավագույն ուսանող դիպլոմին արժանացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Երևանի Ազատության հրապարակում բացված Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ տեղի է ունեցել Հայաստանում Ալիանս Ֆրանսեզի գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառումը: Դրա ընթացքում ելույթով հանդես է եկել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, տեսաուղերձով ներկաներին է դիմել Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Անրի Կյունին, ովքեր բարձր… Կարդալ ավելին »

Վարչապետը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գործարար համաժողովի փակման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված գործարար համաժողովի փակմանը: Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Պարոն նախագահ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարգելի ղեկավար, Տիկնայք և պարոնայք նախարարներ, Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների առաջնորդներ, Տիկնայք և պարոնայք գործարարներ, Տիկնայք և պարոնայք,… Կարդալ ավելին »

Հոկտեմբերի 16-ին վարչապետը հրաժարական կտա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա մինչև հոկտեմբերի 16-ը: Այս մասին է հայտնել ինքը վարչապետը France24-ին հարցազրույցում: Արտահերթ ընտրություններն, ըստ Փաշինյանի, կկայանան դեկտեմբերի 9-10-ին՝ 1-2 օրվա ճշգրտությամբ։ Նշված ժամկետներում կիրակի է դեկտեմբերի 9-ը։ PanARMENIAN.Net

Անթալիայում Շարմազանովի ելույթը բարկացրել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին (տեսանյութ)

Անթալիայի «Kaya Palazzo» հյուրանոցում մեկնարկած Եվրասիաական պետությունների խորհրդարանների խոսնակների 3-րդ համաժողովին Թուրքայի մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմը ձայնի իրավունք  է տվել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակին։ Հայկական պատվիրակության ղեկավար ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նույնպես մասնակցում էր այդ համաժողովին,  ի նշան բողոքի՝ ընդդեմ Կիպրոս կղզու հյուսիսային մասի օկուպացիայի, հայկական պատվիրակության անդամների հետ միասին լքել… Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում ավարտող Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ ԱՄՆ ժողովրդի և իշխանությունների կողմից երկրին բերած մշտական զորակցությանը, հայ-ամերիկյան հարաբերություններին` գնահատելով նաև դրանց ամրապնդման և զարգացման գործում… Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հոկտեմբերի 7-ին Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում քահանայական ձեռնադրության արժանացած 7 քահանաների` ուղեկցությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Մայր Աթոռի լուսարարապետը Նորին Սրբությանը… Կարդալ ավելին »

Սահմանապահները կարևորում են փախստականների խնդիրները

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում տեղի ունեցավ հանդիպում սահմանապահ զորքերի ղեկավարության և Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ  տիկին Աննա-Կարին Օստի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2018թ. իրականացված համատեղ ծրագրերի, առաջընթացի, ձեռքբերումների, ինչպես նաև 2019թ. համագործակցության շարունակության վերաբերյալ հարցեր: (Լուսանկարներ) Մանրամասն…

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Մխիթարյան վարժարանի մի խումբ սաների` առաջնորդությամբ Հայաստանում Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Եղիավարդապետ Քիլաղպյանի: Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց պատանիներին` ուրախություն հայտնելով համայն հայության նվիրական սրբավայր նրանց այցի առիթով: Արգենտինացի ուխտավորների հետ զրույցում Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ… Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Հնդկաստան բուժման մեկնող երեք զինվորականի

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած երեք զինվորականների` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Նրանք առաջիկա օրերին կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ… Կարդալ ավելին »