Daily Archives: 10.10.2018

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է համատեղ մարտավարական զորավարժության ընթացքին

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան, հետևել ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության ընթացքին: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է զորավարժության հրամանատարության զեկույցները զորավարժության մտահաղացման, սցենարի, փուլերի, նպատակների և առանձնահատկությունների, մասնակից զինծառայողների պատրաստության մասին, առաջադրված խնդիրների վերաբերյալ կատարել որոշակի… Կարդալ ավելին »

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Իտալիա

Հոկտեմբերի 9-ից 10-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվում էր Իտալիայում: Այցի շրջանակում հայկական պատվիրակության համար կազմակերպվել են բրիֆինգներ՝ Իտալիայի զինված ուժերի համազորային շտաբային քոլեջի և ռազմավարական հետազոտությունների ռազմական կենտրոնի կառուցվածքի, գործառույթների, ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման գործընթացի վերաբերյալ: Իր հերթին… Կարդալ ավելին »

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին

Շարունակելով խորհրդակցությունները Ազգային ժողովի խմբակցությունների հետ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Ծառուկյան» խմբակցության անունից ընդունել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին: Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային: «Ծառուկյան» խմբակցության քարտուղարը կարեւորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ստորագրված հուշագրում ամրագրված սկզբունքները եւ նշել, որ խմբակցությունը համոզված է, որ… Կարդալ ավելին »

Նախագահ Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ

Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Այսօր Հանրապետության նախագահը հանդիպել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Նախագահ Սարգսյանը ողջունել է վերջին օրերին քաղաքական ուժերի որդեգրած բանակցային ուղին եւ կարեւորել հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտը երկրում: Նա եւս մեկ անգամ շեշտել է,… Կարդալ ավելին »

Մենք կարող ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի բացմանը: Ֆորումն անցկացվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո: Հանդես գալով բացման խոսքով՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է բացել այս տնտեսական ֆորումը նոր դեմք և նոր ապագա ունեցող նոր Հայաստանում։ Իսկապես, այս իրադարձությունը հսկայական նշանակություն ունի:… Կարդալ ավելին »

Հայաստանի Հանրապետությունը լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետը հայտնել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում կնշանակվի այժմ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Գաբրիել Ղազարյանը: «Ցանկանում եմ ողջունել նորանշանակ նախարարներին՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին և… Կարդալ ավելին »

Ընտրակաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ս. Շ.-ն, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված լինելով որպես ավագանու անդամի թեկնածու, իր ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար նախընտրական փուլում կաշառք է տվել Ա. Մ.-ին: Մասնավորապես, 2018թ. սեպտեմբերի 23-ին նշանակված… Կարդալ ավելին »

«Ոչ պրոֆեսիոնալ կադրերը չեն աշխատի կառավարությունում». Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոստանում է լավագույն ընտրություն կատարել մարզպետների թափուր հաստիքների համար, և հաջորդ կառավարության նիստում որոշումները կընդունվեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ օրենքով ժամկետների որևէ կաշկանդվածություն չկա: Ըստ նրա՝ ԲՀԿ-ի հետ կնքված հուշագրի արդյունքում նախորդ կադրերի վերանշանակում այս պահին չի նախատեսվում. «Նման քննարկումներ չկան»:… Կարդալ ավելին »

Ռեֆորմիստների կուսակցության մանիֆեստ

ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՖԵՍՏ 10.10.2018 Երևան 1. Բնակչության աղքատության նվազեցում 2. Հատուկ պետական ուշադրություն ծերերին 3. Գյուղացիական վարկերի տոկոսի իջեցում 4. Մարզերում առողջապահական ծառայությունների բարելավում և հասանելիության ապահովում 5. Դեղերի անվտանգության մակարդակի բարձրացում 6. Անվճար բուժծառայությունների ընդլայնում 7. Աշխատանքի տեղավորման պետական գործակալության հիմնում 8. Խոշոր ապրանքային ագրարային միավորումների ձևավորում 9. Մթերման արդյունավետ համակարգի ձևավորում 10. Գյուտարար… Կարդալ ավելին »