Անթալիայում Շարմազանովի ելույթը բարկացրել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին (տեսանյութ)

Անթալիայի «Kaya Palazzo» հյուրանոցում մեկնարկած Եվրասիաական պետությունների խորհրդարանների խոսնակների 3-րդ համաժողովին Թուրքայի մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմը ձայնի իրավունք  է տվել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակին։

Հայկական պատվիրակության ղեկավար ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նույնպես մասնակցում էր այդ համաժողովին,  ի նշան բողոքի՝ ընդդեմ Կիպրոս կղզու հյուսիսային մասի օկուպացիայի, հայկական պատվիրակության անդամների հետ միասին լքել է դահլիճը։

Թուրքական մամուլի պնդմամբ՝ Յըլդըրըմի և  Շարմազանովի միջև միջադեպ է տեղի ունեցել դռնփակ նիստի ժամանակ։ Շարմազանովը հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության և Արցախի վերաբերյալ, ինչը խիստ բարկացրել է Յըլդըրըմին։ Վերջինս, կրկնելով ցեղասպանության  և Արցախի հարցը լուծելու թուրք-ադրբեջանական անհեթեթ առաջարկները, նշել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստանի ներկայացուցչի խոսքերն անվայել են այս հավաքի նպատակին: Հայաստանի ներկայացուցիչը, ցավոք, այստեղ  զբաղված է մի շարք պնդումներ առաջ քաշելով։  Այն դեպքում, երբ մենք փորձում ենք  գլոբալ խնդիրների համար լուծում գտնել, աշխարհի ու տարածաշրջանի կայունությունը կարևորող այս ժողովում մեզ համար անընդունելի են իրականությունը խեղաթյուրող նմանատիպ հայտարարությունները։  Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, ապա  պիտի վերջ դնի ցեղասպանության մասին անհեթեթ պնդումներին և պատմական դեպքերը թողնի պատմաբանների ուսումնասիրությանը»։

Յըլդըրըմը, նշել է նաև, որ Հայաստանն իր իսկ գործողություններով իրեն մեկուսացնում է տարածաշրջանում:

«Եթե Հայաստանը խաղաղ քաղաքականություն վարի, ապա կհաջողի կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, ինչպես նաև ներդրում կունենա Հարավային Կովկասի խաղաղության, կայունության և բարօրության հարցում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով