Իրանին օգնելու ենք շրջանցել պատժամիջոցները. Իրանում ՀՀ դեսպան

Իրանում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպանն ասաց. «Պատրաստ ենք Իրանին օգնել շրջանցելու պատժամիջոցները ու նաև տնտեսական գործարարների եվրասիական շուկա մուտք գործելու հնարավորություն ստեղծել»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Արտաշես Թումանյանը Շիրազ քաղաքում Ֆարսի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ֆարսի տարածքի պատմա-մշակութային ու գեղարվեստական հարուստ անցյալին հավելեց. «Հայաստանի ժողովուրդը շարունակ բարեկամական հարաբերություններ է ունեցել Իրանի ժողովրդի հետ և ձգտում ենք այս հարաբերությունների առավել ամրապնդմանը»:

«Այս պահին Հայաստանի և Իրանի ու Ֆարս նահանգի միջև  տարբեր բնագավառներում համագործակցության հնարավորություն գոյություն ունի և մենք ցանկանում ենք ընդլայնել այս հարաբերությունները»,-հայտարարեց Իրանում ՀՀ դեսպանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արտաշես Թումանյանն ընդգծեց, որ իր երկիրը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տարածաշրջանում հատուկ դիրք է զբաղեցնում և տարեկան այդ ոլորտից մեկ միլիարդ դոլար եկամուտ է վաստակում:

Հանդիպման ժամանակ Ֆարսի նահանգապետ Էսմայիլ Թաբադարը հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության գերակայություններից համարեց և ասաց. «Նկատի առնելով գոյություն մշակութային ընդհանրություններն ու առնչություններն անկասկած Հայաստանը այդ հարաբերությունների զարգացման ոլորտում առաջնային տեղ է զբաղեցնում»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով