Բինալի Յըլդըրըմը Հայաստանին կոչ է անում այլևս չխոսել 1915թ․-ի ցեղասպանության մասին

Թուրքիայի ազգային ժողովի նախագահ Բինալի Յըլդըրըմն  Անթալիայում տեղի ունեցած Եվրասիական խորհրդարանների խոսնակների 3-րդ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերջ տա իր «անհեթեթ պնդումներին», գրում է Nouvelles d’Arménie-ն։

Յըլդըրըմը  նշել է, որ հանդիպման արդյունքներով ընդունվել է լավ հայտարարություն, ավելացնելով, որ առանձին երկրների մեղադրանքները հակասում են հանդիպման նպատակին։ Յըլդըրըմը  ասել է, որ հանդիպմանը Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուադ Շարմազանովը որոշակի հայտարարություններ է արել։ «Հնարավոր չէ, որ մենք ընդունենեք բացատրություններ, որոնք խեղաթյուրում են իրականությունը՝ տարածաշրջանային ու համաշխարհային այս կարևոր հանդիպման ժամանակ։ Եթե Հայաստանն իրոք ցանկանում է բարելավել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա նա պետք է վերջ դնի այսպես կոչված ցեղասպանության վերաբերյալ իր անհեթեթ պնդումներին։

Այն պետք է թույլ տա պատմաբաններին ուսումնասիրել պատմական փաստերը»,-ասել է Յըլդըրըմը։ Յըլդըրըմը  նշել է, թե Հայաստանն իր ընտրությամբ մեկուսացվել է տարածաշրջանում։ «Հայաստանը միայն խաղաղ քաղաքականությամբ կարող է կարգավորել իր հարաբերությունները հարևանների հետ ու նպաստել Հարավային Կովկասում կայունությանն ու զարգացմանը»,-ասել է Յըլդըրըմը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Panorama.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով