Իրանի խորհրդարանի պատգամավորն ընտրվել է Միջխորհրդարանական միության կին պատգամավորների ֆորումի ղեկավար կազմի անդամ

Իրանի խորհրդարանի պատգամավոր՝ Ֆաթիմա Հոսեյնին ձայների մեծամասնությամբ Ասիա-Օվկիանիա խմբին անդամակցող երկրների խորհրդարանների կողմից ընտրվել է Միջխորհրդարանական միության կին պատգամավորների ֆորումի ղեկավար կազմի անդամ: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Միջխորհրդարանական միությունը հիմնադրվել է 1889թ.՝ խաղաղության հաստատմանը նպաստելու և աշխարհի խորհրդարանների միջև երկխոսությամբ ժողովուրդների միջև համագործակցությունն ընդլայնելու նպատակով:

Միության կենտրոնակայանը Ժնևում է և ներկայիս 178 խորհրդարաններ են անդամակցում այս միությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով