Monthly Archives: Սեպտեմբերի 2018

Պուտինը սեպտեմբերի 26-ին պետք է Հայաստան այցելեր. ինչո՞ւ պլանները փոխվեցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք այցի ժամկետները դեռ անորոշ են. այն հավանաբար տեղի կունենա 2019 թվականին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ավելի վաղ, սակայն, ՌԴ նախագահի` Հայաստան այցի ժամկետ էր շրջանառվում տարեվերջը: Բացի այդ, ՌԴ նախագահը կարճատեւ այցով երեկ Ադրբեջանում էր, որից… Կարդալ ավելին »

«Լույս» դաշինքը երկակի ստանդարտներով առաջնորդվելու մարտավարություն է ընտրել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում այդպես էլ 40+1 տոկոս չհավաքած «Լույս» դաշինքն այս փուլում երկակի ստանդարտներով առաջնորդվելու մարտավարություն է ընտրել: «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ ենք, որովհետեւ վերջապես պետք է հասկանանք, թե ուժերի ինչ դասավորումներ են տեղի ունեցել հեղափոխությունից հետո, ինքներս մեզ համար պարզենք մեր անելիքներն ու հստակեցնենք նպատակները, այլապես, ոչ լեգիտիմ իշխանության… Կարդալ ավելին »

Որքա՞ն է Կադաստրի կոմիտեի ղեկավարի նոր տեղակալի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի նորանշանակ տեղակալ Լեւոն Մելիքյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Լեւոն Մելիքյանը հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի դրամական միջոցները կազմել են շուրջ 2 269 773 ՀՀ դրամ… Կարդալ ավելին »

Հետ կկանչվի նաև Իրանում ՀՀ դեսպանը՝ Քոչարյանի կադր Արտաշես Թումանյանը. «Ժամանակ»

«Վերջին շրջանում սկսված դեսպաններին հետ կանչելու գործընթացը շարունակվելու է։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին հետ կկանչվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ով համարվում է Քոչարյանի կադրը։ Նա Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք եղել է Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տաջիկստանի նախագահը տետ ա տետ հանդիպել է Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը երեկ նախ տետ ա տետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել երկու երկրների միջեւ բազմակողմ համագործակցության զարգացման ու խորացման հարցերը, ապա հպարտացել իր երկրի բարիքներով։ Լուսանկարներից երեւում է, որ մրգի իսկական տոն են կազմակերպել տաջիկները՝ ԱՊՀ պետությունների ղեկավարներին զարմացնելու համար։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ՄԱԿ-ի… Կարդալ ավելին »

«Երբ երկրում հեղափոխական իրավիճակ է, երբ բոլշևիզմի հոտ է փչում ամեն ինչից, ընտրություններ կազմակերպելը սխալ է». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Իրականում լուրջ քաղաքական փակուղի է ստեղծվել երկրում։ Մի կողմից, իհարկե, միանգամայն իրավացի են նրանք, ովքեր պնդում են, որ խորհրդարանում առկա իրավիճակը չի արտահայտում երկրում տիրող ուժերի հարաբերակցությունը, եւ այս խառնաշփոթին, երբ ոչ ոք չգիտի, թե ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, պետք է վերջ տալ։ Իսկ դա նշանակում է, որ… Կարդալ ավելին »

Իշխանությունների հետ աշխատող մի շարք իրավաբաններ ցնդել են՝ լսելով մինչև տարեվերջ անցկացնելու մասին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատակամ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում, կարծես թե հստակ է: Այդ մասին նա մեկ անգամ ևս հայտարարեց Նյու Յորքից՝ հետընտրական իր ուղերձում: Հստակ է նաև, որ դրան կողմ են շատերը, գուցե բացառությամբ ՀՀԿ-ի: Խնդիրը ժամկետներն են: Վարչապետի հայտարարությանը հաջորդեցին մասնավորաբար ՔՊ-ական պատգամավորներ Ալեն Սիմոնյանի ու… Կարդալ ավելին »

Ինչպես է Ճամբարակի քաղաքապետը վազանցել փոխմարզպետին. փորձում են գաղտնի պահել կատարվածը. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» թերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր վերջերս Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի եւ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի միջադեպի մասին: Երբ քաղաքապետը համարձակվել էր վազանցել փոխմարզպետի մեքենան, վերջինս չէր ներել այդ հանդուգն արարքը եւ անմիջապես հեռախոսով ՃՈ-ին կարգադրել էր մեքենան տանել տուգանային հրապարակ: Ու ՃՈ աշխատակիցները տարակուսած կանգնեցրել են քաղաքապետի մեքենան, որից հետո Ադամյանը եկել է… Կարդալ ավելին »

«Արծվանիկի պոչամբարը կփակվի». Մհեր Պոլոսկով. «Առավոտ»

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության  գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն «Առավոտ»-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում են փակել Արծվանիկի պոչամբարը: –Պարոն Պոլոսկով, կոմբինատի կողմից բնապահպանության նախարարինհասցեագրված գրությանմեջ ասվում է, որ ցանկանում եք փակել Արծվանիկիպոչամբարը:  Կարո՞ղ եք միփոքր մանրամասնել: – Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը, իր ընդերքօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն, մինչեւ Արծվանիկի պոչամբարի շահագործման դադարեցումը, դեռ ունի բավականաչափ ժամանակ նոր նախագիծ մշակելու եւ այն հաստատման ներկայացնելու համար, հաշվի առնելով մեր շահառուների… Կարդալ ավելին »

Հրանտ Բագրատյանի քննադատական «ստատուսներից» հետո ետ են վերցրել նրա դիվանագիտական անձնագիրը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ նոր իշխանությունը որոշել է դիվանագիտական անձնագրից զրկել 254 հոգու, այդ թվում՝ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանին, Հրանտ Բագրատյանին եւ Կարեն Կարապետյանին։ Այս գործընթացի հետ կապված՝ որոշ մանրամասներ հայտնեցին մեզ։ Դեռեւս 2 ամիս առաջ կառավարությունից զանգահարել են Հրանտ Բագրատյանին եւ ասել, որ բոլոր դիվանագիտական… Կարդալ ավելին »