Ինչպես է Ճամբարակի քաղաքապետը վազանցել փոխմարզպետին. փորձում են գաղտնի պահել կատարվածը. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» թերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր վերջերս Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի եւ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի միջադեպի մասին: Երբ քաղաքապետը համարձակվել էր վազանցել փոխմարզպետի մեքենան, վերջինս չէր ներել այդ հանդուգն արարքը եւ անմիջապես հեռախոսով ՃՈ-ին կարգադրել էր մեքենան տանել տուգանային հրապարակ:

Ու ՃՈ աշխատակիցները տարակուսած կանգնեցրել են քաղաքապետի մեքենան, որից հետո Ադամյանը եկել է մարզպետարան կատարվածի համար հաշիվ պահանջելու փոխմարզպետից: Եւ այդպես նրանք թեժ վիճել են: Միայն թե հիմա կողմերը փորձում են գաղտնի պահել այս միջադեպը: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանին, սակայն նա ասաց.

«Իսկ ո՞վ է ասում, որ նման բան է եղել: Ես տեղյակ չեմ, նման բան չի եղել: Լարվածություն ընդհանրապես չկա: Մեզ մոտ նորմալ, աշխատանքային պրոցես է»: Իսկ մինչ այդ նկատենք, որ նոր պաշտոնյաներից ոմանք իրենց փորձում են պահել ՀՀԿ-ականների պես բոլոր բացասական դրսեւորումներով»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով