Որքա՞ն է Կադաստրի կոմիտեի ղեկավարի նոր տեղակալի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի նորանշանակ տեղակալ Լեւոն Մելիքյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Լեւոն Մելիքյանը հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի դրամական միջոցները կազմել են շուրջ 2 269 773 ՀՀ դրամ եւ 598 ԱՄՆ դոլար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 828 640 ՀՀ դրամ:

Ըստ Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների՝ Լեւոն Մելիքյանը ճարտարապետության մագիստրոս է, մասնագիտական եւ ՏՏ ոլորտում աշխատանքի բազմամյա փորձ ունի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով