Հնդկաստանի կառավարությունն իրանական ապահովագրությամբ ու նավթատար նավերով նավթի ներկրման արտոնագիր է շնորհել:
Հնդկաստանի կառավարության տեղյակ աղբյուրները հայտարարել են, որ այդ երկրի պետական նավթազտարանները շարունակելու են Իրանից նավթի ներկրումը:
Իրանից նավթ ներկրելու Նյու Դելիի ջանքերը նման են Չինաստանին, որ վերջերս իր նավթի ներկրումն ամբողջությամբ իրականացնում է Իրանի նավթի ազգային ընկերությունից:
Որոշ ժամանակ առաջ, չնայած Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի ճնշումներին, Հնդկաստանի նավթի նախարար Դարմենդրա Փրադհանը հայտարարել է, որ ավելացել է Իրանից անմշակ նավթի ներկրումը Հնդկաստան:
ԱՄՆ-ի կառավարությունը ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, փորձում է արգելել Իրանի նավթի արտահանումը: Վաշինգտոնը տարբեր երկրներից պահանջել է միանալ Թեհրանի շրջափակմանը և դադարեցնել Իրանից նավթի գնումը, սակայն մեծ թվով երկրներ հայտարարել են, որ չեն հետևելու ԱՄՆ-ի պահանջին:
Parstoday