Հնդկաստանի կառավարությունը Իրանից նավթ ներկրելու արտոնագիր է տվել

Հնդկաստանի կառավարությունն իրանական ապահովագրությամբ ու նավթատար նավերով նավթի ներկրման արտոնագիր է շնորհել:

Հնդկաստանի կառավարության տեղյակ աղբյուրները հայտարարել են, որ այդ երկրի պետական նավթազտարանները շարունակելու են Իրանից նավթի ներկրումը:

Իրանից նավթ ներկրելու Նյու Դելիի ջանքերը նման են Չինաստանին, որ վերջերս իր նավթի ներկրումն ամբողջությամբ իրականացնում է Իրանի նավթի ազգային ընկերությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որոշ ժամանակ առաջ, չնայած Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի ճնշումներին, Հնդկաստանի նավթի նախարար Դարմենդրա Փրադհանը հայտարարել է, որ ավելացել է Իրանից անմշակ նավթի ներկրումը Հնդկաստան:

ԱՄՆ-ի կառավարությունը ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, փորձում է արգելել Իրանի նավթի արտահանումը: Վաշինգտոնը տարբեր երկրներից պահանջել է միանալ Թեհրանի  շրջափակմանը և դադարեցնել Իրանից նավթի գնումը, սակայն մեծ թվով երկրներ հայտարարել են, որ չեն հետևելու ԱՄՆ-ի պահանջին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով