Չինաստանը կարևորել է Իրանի դերը Մետաքսի նորագույն ճանապարհի նախագծում

Չինաստանի փոխարտգործնախարարը կարևորել է ԻԻՀ դերը Մետաքսի նորագույն ճանապարհի նախագծի իրագործման գործընթացում:

Պեկինում ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Մետաքսի նորագույն ճանապարհի նախագծի իրագործման հնգամյա ընթացքին,  Ժանգ Ջունն ընդգծել է, որ ոչ մի երկիր չի կարող անտեսել Իրանի դերը այդ նախագծում:

«Մետաքսի ճանապարհի լի է հնարավորություններով ու պոտենցիալներով և Իրանը ռազմավարական նշանակություն ունի այս ճանապարհում».-ասել է Չինաստանի փոխարտգործնախարարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա հավաստիացրել է, որ Իրանի ու Չինաստանի կառավարությունները և ընկերությունները սերտ կապի մեջ են այդ ուղղությամբ և համագործակցում են:

Մետաքսի նորագույն ճանապարհի նախագիծը ներդրումային նախագիծ է ավելի քան 60 երկրների տնտեսական ենթակառույցներում, որն իրագործվում է 2013 թվականից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով